Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում 2017թ. սեպտեմբերի 8-ից 12-ը Աղվերանում, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը կազմակերպեց Կազմակերպագործունեական խաղ (ԿԳԽ), որի նպատակն էր, ներգրավելով շահառու բոլոր խմբերի ներկայացուցիչներին, համակողմանիորեն քննարկել տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքը, ապակենտրոնացման հետ կապված խնդիրները, և մշակել արդյունավետ հանրային մասնակցության ռազմավարություն և գործիքներ: