13.11.2018
«Մարդու տեղը» տեղական ինքնակառավարման խնդիրներին վերաբերող կարճ անիմացիոն ֆիլմաշարի հաջորդ՝ 8-րդ մասը պատմում է համայնքում առկա խնդիրների վերաբերյալ համայնքի ավագանու նիստում հարց ընդգրկելու ընթացքը՝ քայլերի հստակ հերթականությամբ․ ինչպե՞ս ստեղծել նախաձեռնող խումբ, ինչպե՞ս ձևակերպել համայնքում առկա խնդիրը, ինչպե՞ս համայնքում անցկացնել ստորագրահավաք և արդյունքները ներկայացնել համայնքապետարան և վերջապես, ի՞նչ տեսքով ակնկալել ավագանու նիստում հարցի վերաբերյալ կայացված որոշման արդյունքները։
Անիմացիոն ֆիլմաշարը ստեղծվել է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: