«Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը (ԳՄԱ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացնում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։ Այն մեկնարկել է 2023 թվականի մարտին և կիրականացվի մինչև 2026 թվականի փետրվարը։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։
Գորիս խոշորացված համայնքը կարևոր հաղորդակցական կենտրոն է Հայաստանի և Սյունիքի մարզի համար: Գորիսը համեմատաբար հեռու է Երևանից և ունի մեծ պոտենցիալ Հայաստանի հարավային հատվածի կենտրոնը դառնալու համար՝ քաղաքացիական հասարակության, կրթության և մշակութային ոլորտներում։ Դրա համար էլ առանցքային է ներդրումներ կատարել մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար՝ համայնքի կայուն առաջընթացն ապահովելու նպատակով։ Այս ամենին կարելի է հասնել տարբեր դերակատարների միջև համագործակցային հարաբերությունների հաստատման և համայնքի միասնական տեսլականի ձևավորման միջոցով։
Ծրագրի նպատակն է հզորացնել Գորիս խոշորացված համայնքը՝ տարբեր դերակատարների կարողությունների զարգացման միջոցով, որը կհանգեցնի համայնքի զարգացմանն ու կբարձրացնի բնակիչների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացներում։