«Մաքուր խոհանոց» սոցիալական ՀԿ - ««Մաքուր բաղադրատոմս» սննդի մատակարարման բաժանորդագրություն»
Բյուջե: 3,780,000 դրամ
Տևողություն: Նոյեմբեր 1, 2022- Սեպտեմբեր 30, 2023 (11 ամիս)
Տավուշի մարզ, Գանձաքար համայնք
Ծրագիրը նպատակ ուներ բարելավել Գանձաքար համայնքում սոցիալ-տենտեսական պայմանները՝ խրախուսելով առողջ սնվելու սովորությունը և առողջ սնունդ ստանալու ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով ծերերի և խոցելի անձնանց համար։ Մաքուր խոհանոց հասարակական կազմակերպությունը ստեղծել է սոցիալական ձեռնարկատիրություն, որի շրջանակներում առաջարկել է սննդի մատակարարման բաժանորդագրության ծառայություն՝ աջակցելու համար և՛ շահառու տնային տնտեսություններին, և՛ այլ քաղաքացիներին։ Գնային ռազմավարությունը ճկուն էր՝ ապահովելու համար եկամտի ստացումը և դրա շնորհիվ նախաձեռնության երկարատևությունը։ Շահառու խմբերին սնունդը տրամադրվում էր անվճար, իսկ ոչ շահառուներին՝ շուկայական արժեքով։
«Արգինա մշակութային» ՀԿ - «Տնային տնտեսությունների ինքնազբաղվածության խթանում»
Բյուջե: 3,830,000 դրամ
Տևողություն: Նոյեմբեր 1, 2022 – Սեպտեմբեր 30, 2023 (11 ամիս)
Լոռու մարզ - Լոռի Բերդ համայնք
Ծրագրի նպատակն էր կարիքավոր ընտանիքներից կանանց ապահովել աշխատանքի հնարավորություններով՝ ներգրավելով նրանց գյուղատնտեսական և անասնապահական ոլորտներում։ Արգինա հասարակական կազմակերպությունը ստեղծել է սոցիալական ձեռնարկատիրություն, որի շրջանակներում աճեցնում էին կիտրոնի վերբենայի թեյ, որը վաճառվում էր տարբեր խմբերի` ներառյալ անհատների և մասնավոր ընկերությունների: Ծրագրի շրջանակներում դասընթացներ են անցկացվել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից կանանց հետ` գումար վաստակելու նպատակով տանը թեյ պատրաստելու հմտությունները փոխանցելու համար: Սոցիալական ձեռնարկությունը գնել է մասնակիցների կողմից աճեցված թեյի բույսերը` մեծացնելով ապրանքների մատակարարումը և խթանելով ձեռնարկության հետագա զարգացումը:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ - «Ստեղծում և արարում են բնակիչները, անհատական և համայնքային զարգացման համար»
Բյուջե: 3,994,000 դրամ
Տևողություն: Նոյեմբեր 1, 2022 - Հոկտեմբեր 30, 2023 (12 ամիս)
Լոռու մարզ - Ալավերդի համայնք
Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակն էր նպաստել սոցիալ-էկոլոգիական դիմադրողականության և խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանը Ալավերդի խոշորացված համայնքում` «Կանաչ ճամբար» էկո-գյուղական սոցիալական ձեռնարկատիրության շրջանակներում աջակցելով նոր հմտությունների ձեռքբերմանը կամ այլ միջոցներով բարձրացնելով մասնակիցների` աշխատանք գտնելու հնարավերությունները: Ճամբարում ստեղծվել էր էկո-խոհանոց, որտեղ քիմիկատներից զերծ բնական բաղադրիչներից պատրաստվում էին ազգային, գյուղական և ոչ ավանդական ուտեստներ` նախատեսված բուսակերների կամ այլ նախընտրություններ ունեցող մարդկանց համար: Ալավերդի համայքի 30 կարիքավոր բնակիչների շրջանում գաստրո և հյուրընկալության ոլորտներում աշխատելու համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմանը ուղղված դասընթացներ են կազմակերպվել: Դասընթացի ավարտից հետո մասնակիցներից որոշները սկսել են իրենց աշխատանքը սոցիալական ձեռնարկությունում որպես էկո-սննդի խոհարարներ։
«ԱՐՄ ստրոնգ» համայնքային զարգացման ՀԿ – «Զբաղվածության Դպրոց Շիրակի մարզում»
Բյուջե: 3,860,000 դրամ
Տևողություն: Նոյեմբեր 1, 2022 – Հոկտեմբեր 31, 2023 (12 ամիս)
Շիրակի մարզ - Գյումրի
Ծրագրի նպատակն էր Շիրակի մարզի գյուղերում բնակվող գործազուրկ երիտասարդներին հրանավորություն տալ մեծ պահանջարկ ունեցող մի շարք մասնագիտությունների մասին գիտելիքներ ստանալ` սոցիալական ձեռնարկատիրություն հիմնելու միջոցով: Ծրագիրը արձագանքում էր աշխատաշուկայի բարդ և փոփոխվող բնույթի և աշխատանքային պահանջների ու բարձրագույն կրթության միջև անհամապատասխանության խնդիրներին: Կրթական համակարգի սխալ կազմակերպման պատճառով որոշ ոլորտներում աշխատողների պակաս կա, որոշներում` ավելցուկ: Գործազրկությունը Շիրակի մարզի հիմնախնդիրներից է, և ծրագրի նպատակն էր նվազեցնել գործազրկության մակարդակը թիրախային համայնքների երիտասարդների շրջանում: Ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից երիտասարդների հետ անցկացվել են դասընթացներ թվային տեխնոլոգիաների վերաբերյալ` ներառելով մեդիայի, ՍՄՄ-ի, անիմացիայի և գրաֆիկ դիզայնի բնագավառները: Դասընթացները ավարտած երիտասարդներից որոշներին աշխատանք է առաջակվել Մեդիա Լաբում, որոշները դարձել են ուսնակներ գործընկեր կազմակերպություններում:
«Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման» ՀԿ – «Միջհամայնքային կապի խնդիրը և համանքային աղքատությունը մեղմելու ուղիները»
Բյուջե: 3,195,000 դրամ
Տևողություն: Նոյեմբեր 1, 2022 - Ապրիլ 30, 2023 (6 ամիս)
Լոռու մարզ - Սպիտակ, Փամբակ համայնքներ
Ծրագրի նպատակն էր առաջարկությունների փաթեթ մշակել Սպիտակ և Փամբակ համայնքների տրանսպորտային ծառայությունների որակը բանձրացնելու վերաբերյալ: Սպիտակ և Փամբակ խոշորացված համայնքների որոշ գյուղեր չունեին պատշաճ տրանսպորտային ծառայություններ, խիստ անհրաժեշտություն կար բարելավել տրանսպորտային համակարգը կարիքավոր ընտանիքների և այլ քաղաքացիների համար: Առաջարկությունների փաթեթ պատրաստելու և ՏԻՄ-ին ներկայացնելու համար, ծրագրային թիմը առանձնացրել է ծրագրի շահառուներին` ցարծ եկամուտ ունեցող բնակիչներին, կատարել է կարիքների գնահատում և պարզել է տրանսպորտային ծառայությունների հիմնական խնդիրներն ու բացերը: Գնահատման արդյունքները հիմք են դարձել տրանսպորտային ծառայությունների բարելավման ջատագովության նպատակով տեղական ստորագրահավաք կազմակերպելու համար, որին մասնակցել են Սպիտակի 500-ից ավելի քաղաքացիներ: Ստորագրահավաքի արդյունքները ներկայացվել են ՏԻՄ-ին, որը հաստատել է բարձրաձայնված խնդրին լուծում տալու անհրաժեշտությունը:
Սպիտակ համայնքի ավագանին դիմել է Ազգային ժողով՝ նպատակ ունենալով արագացնել համայնքային տրանսպորտային ծառայություններին վերաբերող օրենքի վերանայման գործընթացը: Սպիտակ համայնքի ավագանու կողմից նախաձեռնված գործընթացը մասնակցային մոտեցման յուրահատուկ օրինակ էր, որը ԱԺ-ի ուշադրությունը հրավիրեց շտապ լուծումներ պահանջող համայնքային հիմնախնդիրներից մեկի վրա:
«Ահնիձոր» զարգացման հիմանդրամ - «Հավասար հնարավորությունների ստեղծում ծերերի համար»
Բյուջե: 4,000,000 դրամ
Տևողություն: Նոյեմբեր 1, 2022 - Օգոստոս 31, 2023 (9 ամիս)
Լոռու մարզ - Թումանյան համայնք, Ահնիձոր գյուղ
Ծրագիրը նպատակ ուներ բարելավել Թումանյան խոշորացված համայնքի Ահնիձոր գյուղում ծերերի և երիտասարդների սոցիալական և մշակութային կյանքը՝ հիմնելով Համայնքային կենտրոն։ Թումանյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ և համայնքում կարևոր գործունեություն վարող անձանց՝ արտիստների, գյուղատնտեսների, տարբեր արվեստների և արհեստների տիրապետող ծերերի և այլ քաղաքացիների մասնակցությամբ ծրագրի թիմը մշակել է Համայնքային կենտրոնի գաղափարը։ Նաև իրականացրել է գումարի և այլ ռեսուրսների ֆոնդահայթայթում վերանորոգելու և կահավորելու համար տարածքը։ Կենտրոնում կազմակերպվում էր մշակութային և ոչ ֆորմալ կրթություն և ժամանց ամբողջ համայնքի համար։
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ - «Մասնակցային բյուջետավարում Թումանյան համայնքում»
Բյուջե: 2,500,000 դրամ
Տևողություն: Նոյեմբեր 1, 2022 - Մայիս 30, 2023 (7 ամիս)
Լոռու մարզ - Թումանյան համայնք
Ծրագրի առաջնային նպատակն էր բարելավել Թումանյան խոշորացված համայնքի` ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներին ուղղված սոցիալական քաղաքականությունը: Ուստի թիմը ուսումնասիրել է թիրախային համայնքի սոցիալական ռազմավարությունը և վերհանել է շահառուների հիմնական կարիքները ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող սոցիալական ծրագրերի հիմնական բացերը: Վերլուծության վրա հիմնվելով` համայնքապետին առաջարկվել է վերանայել սոցիալական քաղաքականությունը և խթանել կարիքավոր անձանց ինքնազբաղվածությունը` հիմնելով 2-3 բիզնեսներ սոցիալական աջակցության ծրագրի 2-3 շահառուների համար: ՀԿ կենտրոնի կողմից մշակված նոր քաղաքականությունը հաստատվել է Թումանյան համայնքի ՏԻՄ-ի կողմից, որից հետո սոցիալական աշխատողը առանձնացրել է 3 կարիքավոր ընտանիքների, որոնք ցանկանում էին սեփական բիզնեսը հիմնել: ՀԿ կենտրոնի թիմը գնել է համապատասխան սարքավորումներ, որպեսզի շահառուները սկսեն իրենց գործունեությունը:
Ծրագրի` կայունություն ապահովող բաղադրիչն էր հետագայում շահառուների կարիքների գնահատման համար պատասխանատու Կոմիտեի հիմնումը: Նոր մոդելը նպատակ ուներ խնախուսել շահառուներին փոքր բիզնեսներ ստեղծելու միջոցով հաղթահարել աղքատությունը: Այս փորձնական նախաձեռնությունը հաջողությամբ հաստատվել է և օգտագործվել է Թումանյան համայնքի ՏԻՄ-ի կողմից որպես նոր սոցիալական ռազմավարություն:
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ – «Համայնքի մշակութային կյանքի բարելավմանը և զբաղվածությանն ուղղված նորարարական լուծումներ»
Բյուջե: 2,500,000 դրամ
Տևողություն: Նոյեմբեր 1, 2022-July 31, 2023 (9 ամիս)
Տավուշի մարզ - Դիլիջան
Ծրագիրը նպատակ ուներ զարգացնել մշակութային կյանքը Դիլիջան համայնքում և նպաստել գործազրկության մակարդակի նվազեցմանը` կազմակերպելով շուկաներ և մշակութային միջոցառումներ: Ծրագրային թիմը հավաքել է արտիստների, մշակութային հաստատությունների ներկայացուցիչների և խոցելի քաղաքացիների, որոնք մշակութային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ նոր լուծումներ և մոտեցումներ են առաջարկել: Ծրագրային թիմը կազմակերպել է Դիլիջանի այցեքարտը դարձած ամենամյա ԴիլիՏոն միջոցառումը` նպատակ ունենալով Դիլիջանի համայնքում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից արտիստների և արհեստավորների համար եկամուտ վաստակելու նոր հնարավորություններ ստեղծել: ԴիլիՏոնը համաֆինանսավորվել է Դիլիջանի համայնքապետարանի կողմից, որը ապահովել է քաղաքացիների տեղափոխումը, տաղավարները և սանիտարական ծառայությունները: ԴիլիՏոնի արդյունքում արտիստները և արհեստավորները վաստակել են 30,000-ից 300,000 դրամի չափով եկամուտ:
Հասարակական կազմակերպությունը հանդես է եկել Դիլիջանի համայնքում բազմաչափ աղքատությունը նվազեցնելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթով: Առաջարկվում էր հասարակական կազմակերպություններին համայնքային բյուջեից տրամադրել 2,000,000 դրամ` նրանց աջակցելու բազմաչափ աղքատությունը նվազեցնելու ուղղությամբ գաղափարներ մշակելու հարցում:
‹‹Լուսափայլ›› կրթամշակութային ՀԿ - ‹‹Կանանց ինքնազբաղվածության խթանում››
Բյուջե: 1,902,250 դրամ
Տևողություն: Նոյեմբեր 1, 2022-Ապրիլ 30, 2022 (6 ամիս)
Շիրակի մարզ - Գյումրի
Ծրագրի նպատակն էր խթանել գործազրկության մակարդակի նվազեցումը Ախուրյան և Գյումրի համայնքների կանանց շրջանում` զարգացնելով նրանց գիտելիքները և հմտությունները բիզնեսի բնագավառում: Ծրագիրը ֆինանսավորվել է, քանի որ այն հասցեագրում էր բազմաչափ աղքատության հինգ չափումներից մեկը` պատշաճ աշխատանքի հասանելիությունը:
Շիրակի մարզում գտնվող Լույսափայլ հասարակական կազմակերպությունը աշխատել է տեղի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) հետ առանձնացնելու համար թիրախային խմբին՝ հիմնվելով աղքատության չափորոշիչների վրա։ Աղքատության շղթա կոտրելուն ուղղված գործողությունները ներառում էին տարրական ֆինանասական գրագիտությունը, նախաձեռնություն կառավարումը, սոցիալական մեդիայում մարկետինգը և այլ հմտությունների զարգացումը` զուգահեռաբար կազմակերպելով կիրառական դասընթացների մարմնի խնամքի բնագավառում: Ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից 10 ընտրված կանայք դասընթացների միջոցով սովորել են մատնահարդարություն և վարսահարդարություն և դասընթացների ավարտից հետո պատրաստ էին սկսել սեփական բիզնեսը կամ գտնել աշխատանք այդ ոլորտներում: Ծրագրի շրջանակներում աջակցություն էր տրամադրվել մասնակիցներին՝ համապատասխան գործիքներ և սարքավորումների գնման միջոցով:
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ - «Ֆինանսական գրագիտության դպրոց»
Բյուջե: 1,992,000 դրամ
Տևողություն: Նոյեմբեր 1, 2022 – Ապրիլ 30, 2023 (6 ամիս)
Լոռու մարզ - Վանաձոր
Ծրագրի նպատակն էր զարգացնել ֆինանսական գրագիտությունը Վանաձորի և Սպիտակի երիտասարրդների շրջանում` կազմակերպելով անհրաժեշտ դասընթացեր և ստեղծելով աշխատանքային հնարավորություններ: Ծրագրային թիմը նաև համագործակցել է Միասնական սոցիալական ծառայության հետ: ՄՍԾ ներկայացուցիչները դասընթացներ են իրականացրել հիմնական զբաղվածության կենտրոնների և գործազրկության մակարդակը նվազեցնելու ռազմավարությունների վերաբերյալ: Մասնակիցները նաև այցելել են Ֆինանսական հաշտարարի գրասենյակ` ծանոթանալու համար առկա ֆինանսական ծառայություններին:
***
“The ‘Community Poverty Reduction Know-How’ project is implemented with the financial support of the European Union by a consortium of CRRC-Armenia, EPF, EDRC, and Matevossian Foundation. Its contents are the sole responsibility of the consortium and do not necessarily reflect the views of the European Union.”