ԴԱՏԱ Հանրային քաղաքականությունների վերլուծություններ և հետազոտություններ

 

cvdrapp

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հիմնականում զբաղված լինելով ծրագրերի իրականացմամբ, որպես կանոն, բավարար ժամանակ և ռեսուրս չեն գտնում տվյալներ հավաքելու, հետազոտություն կատարելու կամ լրացուցիչ գիտելիքներ կուտակելու իրենց գործունեությանն առնչվող բնագավառում։ Մյուս խնդիրն այն է, որ երիտասարդ հետազոտողներն իրենց գաղափարների իրականացման ճանապարհին, պիտի հստակ պատկերացնեն տարբեր ոլորտների կարիքներն ու բացերը որպեսզի հետազոտությունները լինեն հասցեական, արդյունքները` կիրառելի։ Այս բացերը լրացնելու համար «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը իրականացրեց քաղաքականության վերլուծության և հետազոտության մշակման կրթաթոշակների մրցույթ։

Տվյալներով և փաստերով հիմնավորված հետազոտությունների իրականացումը հնարավորություն կտա քաղհասարակության կառույցներին անհատ հետազոտողների հետ գործընկերությամբ հետազոտել ներկա իրադրությունում կարևոր խնդրահարույց թեմաներ և ստեղծել փաստաթղթեր, որոնք հետագայում կարող են կիրառել ծրագերի իրականացման տարբեր փուլերում։

Այլ խոսքերով, հետազոտությունների իրականացումը համագործակցություն է ստեղծում երիտասարդ հետազոտողների, ուսանողների և ՔՀԿ-ների միջև, ինչպես նաև ամրապնդում է վերլուծությունների միջոցով խնդիրների վեր հանելու և հետազոտելու մշակույթը։

Հետազոտողների և ԴԱՏԱ կոնսորցիումի համատեղ քննարկման-մշակման փուլն անցնելուց, հետազոտական կրթաթոշակների գաղափարները ուրվագծելուց հետո կրթաթոշակառուները սկսում են իրենց գաղափարների իրականացման փուլը հետևյալ թեմաներով․

  • Տարհանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ՀՀ-ում,
  • Ներառական կրթության խնդիրները համավարակի սահմանափակումների համատեքստում,
  • Աջակցել շահառու ՔՀԿ-ներին թափոնների կառավարմանը վերաբերող ընթացիկ և ապագա ծրագրերում և գործողություններում իրազեկված և գիտելիքահեն որոշումների կայացմանը,
  • Հետազոտական բարեվարքության և էթիկայի քաղաքականություն՝ հասարակագիտական հետազոտությունների իրականացման համար

Այս ժողովածուում ընդգրկված են քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետազոտական կամ վերլուծական աշխատանքներ այն ոլորտներից, որոնք ՔՀԿ-ների ռազմավարությունների կամ ՀՀ բարեփոխումների օրակարգում են։

Հետազոտություններն իրականացվել են 2020 թվականին մեկնարկած «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում։ Հետազոտությունների նպատակն է նպաստել ՔՀԿ-ների կողմից հետազոտական ​​տվյալների օգտագործման, ինչպես նաև վերլուծությունների միջոցով խնդիրների հատկորոշման մշակույթի բարելավմանը։ Տվյալներով հիմնավորված առաջարկներ անելը կնպաստի Պետություն-ՔՀԿ հաղորդակցությանը, նաև կամրապնդի ՔՀԿ-ների դերը` որպես քաղաքականությունների բարեփոխումների կարող դերակատարների։

Հետազոտությունները անդրադառնում են հետևյալ թեմաներին. Սոցիալական պաշտպանություն, կրթության բարեփոխումներ, ատելության խոսքի օրենսդրական կարգավորումներ, գենդերային հավասարության, պետական գնումների առցանց ծառայությունների և այլ հարցեր։

ԱՏԱ ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։

Ժողովածուում տեղ են գտել հետևյալ հետազոտությունները՝

  1. Արուսյակ Ոսկանյան - Հետազոտական բարեվարքության և էթիկայի քաղաքականություն՝ հասարակագիտական հետազոտությունների իրականացման համար
  2. Տաթև Հարոյան / Սիրանուշ Հարությունյան - Աջակցել շահառու ՔՀԿ-ներին թափոնների կառավարմանը վերաբերող ընթացիկ և ապագա ծրագրերում և գործողություններում իրազեկված և գիտելիքահեն որոշումների կայացմանը
  3. Ռիմա Պետրոսյան - Ներառական կրթության խնդիրները Քովիդ-19 սահմանափակումների համատեքստում
  4. Գոհարիկ Տիգրանյան - Տարհանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ՀՀ-ում
  5. Լուսինե Գրիգորյան - Տեղական մակարդակում որոշումների կայացման մասնակցայինության հետազոտություն և վերլուծություն կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների վերաբերյալ
  6. Հակոբ Մանուկյան - ՀՀ տնտեսության ռազմավարական ոլորտների աշխատաշուկաներում գենդերային հավասարության ուսումնասիրություն
  7. Անի Եղիազարյան - Կրթություն և առաջընթաց կանանց համար․ Հետազոտություն ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում
  8. Նելլի Հակոբյան / Օլգա Բաղդասարյան - Արարատի մարզի Դվինի համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով ընտանիքների համար սոցիալական ծառայությունների հասանելիության և մատչելիության վերաբերյալ գործունեության հետազոտություն:
  9. Շուշան Փափազյան - Հեռուստատեսությամբ գենդերային ոչ զգայուն մեդիաուղերձների օրենսդրական բացթողումները և իրավական կարգավորումները
  10. Տատյանա Դարբինյան - Երիտասարդների կամավորական գործունեության գաղափարախոսական հիմքերն ու մշակութային դրսևորումները Հայաստանում
  11. Արմինե Ղալամդարյան - Հայաստանյան երիտասարդների ապագայի պլանավորման պրակտիկաները պրեկարային աշխատանքի համատեքստում (սննդի վաճառքի եվ սպասարկման ոլորտի օրինակով)
  12. Վիկտորյա Հակոբջանյան - Խմբային տների ստեղծման և գործունեության իրավական հիմքերի ուսումնասիրություն
  13. Սոնա Գրիգորյան - Խմբային տների կառավարման, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարիքների գենդերային զգայունության ապահովման ձևաչափերի ուսումնասիրմանը և առաջարկների մշակման
  14. Դավիթ Իսկանդարյան - Ֆինանսական մոդելների մշակում՝ խմբային տների արդյունավետ գործունեության ապահովման նպատակով
  15. Դավիթ Հակոբյան - ՀՀ պետական գնումների էլեկտրոնային համակարգերի կիրառման դյուրինության հետազոտություն
  16. Հայկազ Ֆանյան / Արմինե Պետրոսյան - Առողջության ապահովագրության համապարփակ համակարգի ներդրման միջազգային փորձի ներդրման ուսւոմնասիրություն
  17. «Մանկան զարգացման հիմնադրամ» - Սոցիալական քաղաքականության մշակման գործընթացներին հարող օրենսդրական բարեփոխումների ուսումնասիրություն և համապատասխան առաջարկությունների փաթեթ ներկայացում  
  18. Ալեքսանդր Գրիգորյան - Գենդերային հիմքով ընտանեկան բռնության առանձնահատկությունները Հայաստանում
  19. «Քաղաքական երկխոսություն» ՀԿ - Կուսակցությունների հետ եվ կուսակցությունների միջև  երկխոսության և համագործակցության առանձնահատկությունները
  20. «Նոր Արար» ՀԿ - ՀՀ հանրակրթական դպրոցների ներքին գնահատման քաղաքականության և վերջինիս կիրարկման ուսումնասիրություն  
  21. Սյուզաննա Սողոմոնյան - Ատելության խոսքի նվազեցմանը նպաստող հետազոտություն  
  22. Սերոբ Խաչատրյան / Սիրվարդ Մամիկոնյան - Ուսուցիչների կամավոր ատեստացիայի գնահատում

 

***

ԴԱՏԱ ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։

Սույն նախաձեռնությունն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

Ավելին