Որակական հետազոտության մրցույթ «Տեղական ինքնակառավարման մարմիններ-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների կարգավորման միջազգային փորձը և նրա կիրառության հնարավորությունը Հայաստանում» թեմայի շուրջ (փակված է)

Տեղական ինքնակառավարման մարմիններ-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների կարգավորման միջազգային փորձը և նրա կիրառության հնարավորությունը Հայաստանում

Որակական հետազոտություն

Աշխատանքի նկարագիր

Օգոստոս 2016

Ընդհանուր նկարագիր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Հանրային Մասնակցություն Տեղական Ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում, հրավիրում է համապատասխան մասնագիտական փորձ ունեցող հետազոտողներին մասնակցելու՝ «Տեղական ինքնակառավարման մարմիններ-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների կարգավորման միջազգային փորձը և նրա կիրառության հնարավորությունը Հայաստանում» թեմայով որակական հետազոտության մրցույթին։

«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Հետազոտության նպատակը

Հետազոտության հիմնական նպատակն է ուսումնասիրել զարգացած ՏԻ համակարգ ունեցող և Հայսատանի ՏԻ համակարգին մոդելային տեսանկյունից համապատասխանող երկրների բարեփոխումների փորձը։ Հետազոտությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի ՏԻՄ-Համայնք և ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն կապերի օրենսդրական և ինստիտուցիոնալ առաձնահատկություններին, արդյունավետ գործող մեխանիզմերին և դրանց՝ հայստանյան իրականությանն ադապտացնելու հնարավորություններին։

Հետազոտության արդյունքերը պիտի համադրվեն ՀՖՄ կողմից իրականացվող տեղական օրենսդրության և քաղաքականությունների վերլուծության արդյունքներին։ 

Հետազոտության հիմնական հարցերն են (սահմանափակված չեն)

  • Ինչպե՞ս է կարգավորվում քաղաքացիական հասարակություն – Տեղական ինքնակառավարման մարմիններ կապն օրենսդրական մակարդակում և պրակտիկայում.
  • Ի՞նչ համագործակցության ուղղություններ և մեխանիզմներ կան քաղաքացիական հասարակության և Տեղական ինքնակառավարման մարմինների կապն ապահովելու համար և ո՞րն է դրանց կիրառման փորձը.
  • Տեղական ՔՀԿ և Տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ի՞նչ ֆինանսավորման ուղղություններ և դրանց իրացման մեխանիզմներ կան.
  • Ի՞նչ պատվիրակման մեխանիզմներ են օգտագործում Տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տեղական գործառույթներ պատվիրակելու նպատակով.
  • Որո՞նք են ՏԻՄ-ՔՀ համագործակցության ամենաակնառու ու ամենահաջող օրինակները:

Հետազոտությունը կատարելու համար ԵՀՀ–ն տրամադրում է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (գումարն ընդգրկում է հարկերը)։

Հետազոտության արդյունքները կներկայացվեն դոնոր կազմակերպությանը և կտարածվեն այլ շահառուների մեջ։ Դրանք կօգտագործվեն նաև ծրագրի հետագա փուլերում։

Աշխատանքի արդյունքներ.

  • Հետազոտության մեթոդաբանություն.
  • Վերլուծություն, որը չպիտի գերազանցի 30 էջը՝ ներառյալ մեթոդաբանությունը. Հաշվետվությունը պիտի լինի հայերեն լեզվով և պիտի ընդգրկի համառոտագիրը, հետազոտության արդյունքները, եզրահանգումները և առաջարկությունները.
  • Վերջնական հետազոտության անգելերեն համառոտագիրը.
  • Հետազոտության power-point ներկայացման տարբերակը (ոչ ավելի քան 20 սլայդ, ոչ միայն տեքստային)

Ժամանակացույց.

Հետազոտությունը պիտի ավարտված լինի մինչև 2016 թ–ի սեպտեմբերի 30–ը։

Կարող են դիմել.

Անհատ հետազոտողները։ Հետազոտողը պիտի բավարարի հետևալ չափանիշներին՝

  • Որակական հետազոտության բնագավառում փորձի առկայություն
  • Որակական հետազոտության մեթոդների լավ իմացություն
  • Տեղական ինքնակառավարման ոլորտի և քաղաքացիական հասարակության օրենսդրության և քաղաքականությունների իմացություն
  • Վերլուծական հմտություններ
  • Անգլերենի իմացություն

Դիմումի փաթեթ.

  • Հետաքրքրության նամակ
  • Գործողությունների պլան, ներառյալ առաջարկվող մեթոդաբանությունը

Ընտրությունը.

Առաջարկված գործողությունների պլանի արդյունավետությունը և նման հետազոտություններ իրականացնելու փորձն ընտրության հիմնական չափանիշներից են։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2016թ. օգոստոսի 26–ն է, ժամը 17։00։ 

Դիմումները պետք է ուղարկել Ծրագրի օգնական Ջուլյա Սահակյանին, [email protected] էլ-փոստով:

Միայն ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Ընտրված դիմորդի անունը կհայտարարվի օգոստոսի 30–ին։

Ավելին