IJevan_Infotun

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի այցը Իջևանի ԻնֆոՏուն

Աղբյուրը՝ https://www.facebook.com/USAIDArmenia/posts/4087257137962224

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանն այցելեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ գործող Իջևանի ԻնֆոՏուն՝ հանդիպելու համայնքային ակտիվիստների և կամավորների այս շատ եռանդուն և էներգետիկ խմբին:

Drampyan_Hoffman

Հիմնադրումից սկսած՝ Ijevan InfoTun/Իջևան ԻնֆոՏուն-ը կարևոր նշանակություն է ունեցել համայնքի հրատապ կարիքների լուծման և մարզում տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների մոնիտորինգի հարցում:

Varsik

table

Ijevan InfoTun/Իջևան ԻնֆոՏուն-ը հիմնադրվել է 2013 թվականին։ Այն Հայաստանում գործող 10 ինֆոտներից մեկն է, որը նպաստում է մեդիա գրագիտության զարգացմանը և խրախուսում նոր մեդիա գործիքների օգտագործումը: Այն նպաստում է քաղաքացիական լրագրության տարածմանը՝ ծառայելով որպես համայնքային խնդիրների վերաբերյալ ինֆորմացիայի փոխանակման կենտրոն։

Հանդիպման ժամանակ մասնակիցները պատմեցին, թե ինչպես են COVID-19-ի դժվարին շրջանում արդյունավետորեն գործակցում տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Ավելին