Միքայել Հովհաննիսյան․ Նախագծային ուսուցումը երեքի դիտանկյունից (մաս 3)
Աղբյուրը՝ https://arevik.armradio.am/
Շարունակելով նախագծային ուսուցման մասին զրույցների շարքը այս անգամ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն, արևելագետ Միքայել Հովհաննիսյանը նախագծային ուսուցման գործընթացը դիտարկում է երեք տեսանկյունից՝ սովորողի, սովորեցնողի և կրթության կազմակերպչի։
«Իրականում այս գործընթացում կարելի է պատկերացնել ավելի շատ գործող անձանց, օրինակ, առաջինը մեր մտքին կգան ծնողները, որպես պրոցեսի ևս մեկ մասնակից, բայց այս երեքը առանցքային են գործառնական իմաստով, որովհետև իրենք այս գործընթացի առաջնային շահառուներն ու առաջնային մասնակիցներն են։ Ես կարծում եմ, այս երեքը հավասարազոր են, բայց մեկ է, կրթական պրոցեսի ամենակարևոր շահառուն այն մարդն է, ով եկել է ինչ-որ բան ստանալու և որպես վերջնարդյունք կրթված դուրս գալու։ Եվ ուրեմն՝ քննարկումն սկսենք սովորողի»։