ԱՄՆՄԶԳ/ Հայաստան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը շարունակում է հրաժեշտի հանդիպումները

Աղբյուր․ USAID Armenia FB page

Տիկին Գրիզերն երեկ հանդիպեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, ՓԻՆՔ Հայաստանի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Այս կազմակերպությունները ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում են տարաբնույթ ծրագրեր՝ միտված քաղաքացիական հասարակության հզորացմանը, մեդիա դաշտի զարգացմանը, և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Տիկին Գրիզերը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Դեյվիդ Հոֆմանին, որը շուտով կստանձնի ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

Տիկին Գրիզերն ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին շնորհակալություն հայտնեց արդյունավետ և հաջող գործընկերության համար։ Նա նշեց, թե որքան հպարտ է, որ աշխատել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, ՓԻՆՔ Հայաստանի և այլ կազմակերպությունների հետ միասին` աջակցելու քաղհասարակության, մեդիայի և մարդու իրավունքների ոլորտի զարգացմանը՝ Հայաստանում՝ «թավշյա հեղափոխությունից» հետո։

Ավելին