Bulgaria_Research

Հետազոտական նախագծերի հայտերի ընդունման հրավեր (փակված է)

Bulgaria

Եվրասիա համագործակցություն հիմնադրանը (ԵՀՀ) Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ իրականացնում է սոցիալական անկախության ավելի բարձր մակարդակի հասնելու և կրթական հնարավորությունների ընդլայնման միջոցով Հայաստանում եզդի աղջիկների և կանանց իշխանավորմանն ուղղված նախագիծ։

Նախագծի շրջանակներում ԵՀՀ-ն հայտարարում է եզդիական համայնքում վաղ ամուսնությունների և պարտադիր կրթությունից դուրս մնալու հիմնախնդիրներին առնչվող հետազոտական աշխատանքի բաց մրցույթ։

Հետազոտության շրջանակներում, հիմնականում որակական գործիքների կիրառմամբ, անհրաժեշտ է ուսումնասիրել վաղ ամուսնությունների և պարտադիր կրթությունից դուրս մնալու հիմնախնդիրները, միջազգային լավագույն փորձը և մշակել իրագործելի առաջարկություններ ՀՀ ոստիկանության, ԿԳՄՍ և այլ պատկան մարմինների համար՝ ներկայացնելով նաև, թե ինչ տեխնիկական, ֆինանսական, մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ այդ առաջարկությունները կյանքի կոչելու ու գործուն մեխանիզմների ներդրման համար։

Պահանջվող որակավորումներ.

  • Սոցիոլոգիայի, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքի փորձ,
  • Դաշտային և վերլուծական աշխատանքներ կատարելու գերազանց հմտություններ,
  • Եզդիերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Դիմելու ընթացակարգ.

Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ հետազոտողներ, այնպես էլ հետազոտական խմբեր։ Խնդրում ենք նամակն ուղարկել Ծրագրերի օգնական Անահիտ Խաչատրյանին [email protected] իմակի հասցեին, վերնագրելով «(գլխավոր դիմորդի անուն-ազգանունը). վաղ ամուսնություն», կցելով.

  • Դիմորդի/դիմորդների ինքնակենսագրական (ներ) ը (CV)
  • Եթե կազմակերպության անունից է դիմումը՝ հետազոտական կազմակերպության մասին տեղեկատվություն (կայքի հղումը և այլն)
  • Հետազոտության հակիրճ նախագիծը, ներառյալ հետազոտության նախնական պլանը և մեթոդական մոտեցումը, հնարավոր է նաև կցել կարիքների գնահատման նախնական հարցաթերթը
  • Նախկինում կատարված հետազոտական աշխատանք (ներ) ի օրինակ (ներ)
  • Հետազոտության նախնական բյուջեի առաջարկ։

Դիմելու վերջնաժամկետը: Ապրիլի 30, 2021 թ.

Աշխատանքների նախընտրելի մեկնարկը: Մայիս, 2021 թ.

Հարցերի դեպքում կապվել ծրագրի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին [email protected] իմակի հասցեով։

Ավելին