«Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպությունը (Anadolu Kültür, Թուրքիա) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան) համատեղ իրականացնում են «Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով» նախագիծը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
ԵՀՀ-ն, որ դիրքավորում է իրեն որպես «նաև մեդիա», փնտրում է արտաքին հաղորդակցության փայլուն մասնագետ իր թիմը համալրելու նպատակով: Մասնագետը կմիանա ԵՀՀ ակտիվ և ստեղծագործ թիմին առնվազն երկու տարով: Մասնագետը կարող կլինի գրել փայլուն տեքստեր անգելերեն և հայերեն, ինչպես նաև կտիրապետի բազում այլ հմտությունների համացանցային այս դարում կամ պատրաստ կլինի դրանք յուրացնել, և չի հրաժարվի ընդմիջել բարդ ստեղծագործական աշխատանքը տեխնիկական և դետալներին վերաբերող գործով:
Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու պետական տարբեր կառույցների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության մեխանիզմներին, ծառայություններին և հնարավորություններին։ Մասնակիցները կծանոթանան բազմաչափ աղքատության հաղթահարման մեթոդներին, ինչպես նաև կքննարկեն սոցիալական ծառայությունների բարելավմանն ու հասանելիությանն ուղղված առաջարկներ։
Դպրոցի մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորելու տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման և պրոեկտային մտածողության հմտություններ։ Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ և գործնական աշխատանք։
«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում գործող ՔՀԿ-ների ներկայացուցիչներին մասկացելու երկօրյա կարողությունների զագացման դասընթացների։
«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) գործընկեր կազմակերպությունների հետ պլանավորում է անցկացնել կարողությունների զարգացման և թեմատիկ դասընթացներ ՔՀԿ-ների և խոցելի խմբերի համար։ Դասընթացների արդյունքում ՔՀԿ-ները կկարողանան ընկալել և ուսումնասիրել բազմաչափ աղքատության օրինաչափությունները և ակտիվորեն ներգրավվել բազմաչափ աղքատության նվազեցմանն ուղղված քաղաքականությունների մշակման և մշտադիտարկման գործընթացներում
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցույթ՝ էթնոկրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև միգրանտների մասին հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։