Դասընթացի մասնակցության հրավեր ԵՀՀ-ի կողմից․ ՔՀԿ-ների կարողությունների զարգացում աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրեր իրակացնելու համար

aspostd
loaspov

 

«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում գործող ՔՀԿ-ների ներկայացուցիչներին մասկացելու երկօրյա կարողությունների զագացման դասընթացների։

Դասընթացների ընթացքում ՔՀԿ-ները  կուսումնասիրեն բազմաչափ  աղքատության օրինաչափությունները և ձեռք կբերեն կարողություններ ակտիվորեն ներգրավվելու՝ բազմաչափ աղքատության նվազեցմանն ուղղված քաղաքականությունների մշակման և մշտադիտարկման գործընթացներում։

Դասընթացներն անցկացվելու են հետևյալ թեմաներով․

  • Բազմաչափ աղքատության և խոցելիության ռիսկերի մեղմացմանն ուղղված ծրագրեր և քաղաքականություններ,
  • Քաղաքականությունների մշակում և մշտադիտարկում, որոշումներ կայացնողների, ՔՀԿ-ների և շահառուների միջև կառուցողական հաղորդակցություն
  • ՔՀԿ-ների դերը բազմաչափ աղքատության հասցեագրման և ջատագովության հարցերում, մասնակցային գործիքներ։

Նախատեսվում է անցկացնել չորս դասընթաց՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում։ Հետևյալ ժամանակացույցով՝

  • Նոյեմբերի 17-18`Երևան
  • Նոյեմբերի 22-23`Գյումրի
  • Նոյեմբերի 29-30` Վանաձոր
  • Դեկտեմբերի 6-7` Իջևան

Դասընթացների մասնակցությունը անվճար է։  Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև նոյեմբերի 15-ը՝ լրացնելով հետևյալ առցանց հարցաթերթը։

Դասընթացների ընթացքում կլինեն սուրճի և ճաշի  ընդմիջումները, մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի՝ ըստ անհրաժեշտության։

Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Տաթևիկ Փափազյանին 093 25-15-96 հեռախոսահամարով։

***

««Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: