ԵՀՀ-ն, որ դիրքավորում է իրեն որպես «նաև մեդիա», փնտրում է արտաքին հաղորդակցության փայլուն մասնագետ իր թիմը համալրելու նպատակով: Մասնագետը կմիանա ԵՀՀ ակտիվ և ստեղծագործ թիմին առնվազն երկու տարով: Մասնագետը կարող կլինի գրել փայլուն տեքստեր անգելերեն և հայերեն, ինչպես նաև կտիրապետի բազում այլ հմտությունների համացանցային այս դարում կամ պատրաստ կլինի դրանք յուրացնել, և չի հրաժարվի ընդմիջել բարդ ստեղծագործական աշխատանքը տեխնիկական և դետալներին վերաբերող գործով:
Մասնագետը կկարողանա իրագործել բազում տարբեր մակարդակների գործեր. կօգնի համալրել կայքը, սոցիալական էջերը տեքստերով: Կգրի փայլուն տեքստեր հայերեն և անգլերեն ԵՀՀ գործունեության վերաբերյալ: Կօգնի համալրել ԵՀՀ տվյալների բազան: Կհետևի կայքի և տվյալների բազայի վերափոխման գործընթացին: Կխմբագրի այլոց տեքստերը հայերեն և անգլերեն: Կպատրաստի ԵՀՀ տեքստերը հրատարակության (համացանցում կամ տպարանում) ըստ ԵՀՀ չափանիշների: Եթե պետք է, արդյունավետ կերպով կբանակցի այլ մասնագետների և կազմակերպությունների հետ այդ գործընթացներն իրագործելիս:
Մասնագետի հետ կկնքվի առնվազն երկու տարվա աշխատանքային պայմանագիր երկամսյա փորձաշրջանից հետո:
Կրթությունը՝ առնվազն մագիստրոսի աստիճանի: Արտասահմանյան բուհերում կրթված լինելը հավելյալ առավելություն է, սակայն այն պայմանով, որ հայերեն տեքստեր գրելը և խմբագրելը չի տուժել: Լեզուներ. առնվազն հայերենի և անգլերենի փայլուն իմացություն, ստեղծագործաբար գրելու և ուրիշների գրածը խմբագրելու մակարդակի: Ցանկալի է համացանցային և սոցիալական ցանցերի հաղորդակցության տեխնիկաների լավ իմացություն: Հաղորդակցության ասպարեզում աշխատանքային փորձ՝ հոդվածներ, այլ տեքստեր (հետազոտություններ, գեղարվեստական արձակ), կայքերի վարել: Տեքստ ստեղծելու փորձ հետազոտության և հարցազրույցներ անցկացնելու միջոցով (նշեք ասպարեզները): Լուսանկարները, կինոպատումները և այլ կրիչներով հաղորդակցական նյութերը առավելություն են, եթե բառային տեքստեր գրելը փայլուն է: Շարվածքային և դիզայնի ծրագրերի տիրապետելն առավելություն է: Սրբագրելու իրական կարողությանը տիրապետելն առավելություն է:
Աշխատավարձն ըստ շուկայի, թեկնածուի փայլունության և կարողությունների:
Դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրությունը, նամակը և պորտֆոլիոն, իմակի տուփիկում նշելով «հաղորդակցության մասնագետ – անուն, ազգանուն», հետևյալ էլեկտրոնային հասցեով [email protected]
Հուշումներ. 1. Ուղարկելուց առաջ դիտեք ԵՀՀ կայքը և այլ հաղորդակցական նյութերը, որոշեք, արդյոք ձեզ համապատասխանում է այս գործն իրոք, և նամակում կարող եք կոնկրետ գաղափարներ առաջարկել, թե ի՛նչ խնդիրներ եք տեսնում, շեշտը դնելով տեքստերի որակի վրա:
2. Եթե նշված կարողունակություններից ոչ բոլորին եք տիրապետում, սակայն համաձայն և կարող եք մյուսներն էլ յուրացնել՝ մի՛ վարանեք, դիմեք: