Աղքատության հաղթահարման թեմայով դասընթացներ անցկացնելու նպատակով փորձագետների բաց կանչ

logoposter
povtatlog

 

«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) գործընկեր կազմակերպությունների հետ պլանավորում է անցկացնել կարողությունների զարգացման և թեմատիկ դասընթացներ ՔՀԿ-ների և խոցելի խմբերի համար։ Դասընթացների արդյունքում ՔՀԿ-ները  կկարողանան ընկալել և ուսումնասիրել բազմաչափ  աղքատության օրինաչափությունները և ակտիվորեն ներգրավվել բազմաչափ աղքատության նվազեցմանն ուղղված քաղաքականությունների մշակման և մշտադիտարկման գործընթացներում։

 

Դասընթացներն անցկացվելու են հետևյալ թեմաներով․

  • Բազմաչափ աղքատության և խոցելիության ռիսկերի մեղմացմանն ուղղված ծրագրեր և քաղաքականություններ,
  • Քաղաքականությունների մշակում և մշտադիտարկում, որոշումներ կայացնողների, ՔՀԿ-ների և շահառուների միջև կառուցողական հաղորդակցություն
  • ՔՀԿ-ների դերը բազմաչափ աղքատության հասցեագրման և ջատագովության հարցերում, մասնակցային գործիքներ։

Նախատեսվում է անցկացնել չորս դասընթաց՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում, յուրաքանչյուրը՝ երկու օր տևողությամբ՝ 25 ՔՀԿ ներկայացուցիչների  համար։

ԵՀՀ-ն համագործակցության է հրավիրում փորձագետ(ներ)ի՝ դասընթացների արդյունավետ կազմակերպման և անցկացման նպատակով։ Աշխատանքի նկարագիրը՝

  • Հիմնվելով ՀՌԿԿ-Հայաստանի կողմից իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքների վրա՝ մշակել դասընթացի մոդուլ և դասընթացի ընթացքում քննարկել երեք մարզերում բազմաչափ  աղքատության և անհավասարության  մակարդակը բարելավելուն ուղղված ՔՀԿ-ների գործողությունները, հասանելի մասնակցային գործիքները, կարողությունները և հնարավոր ծրագրերը։
  • ՔՀԿ-ների համար մշակել դասընթացի մոդուլ և իրականացնել դասընթաց քաղաքականությունների մշակման, մշտադիտարկման և ջատագովության գործիքների թեմաներով։

Պահանջվող մասնագիտական որակավորումները

  • Մասնագիտական փորձ բազմաչափ  աղքատությանն առնչվող քաղաքականությունների և ծրագրերի մշակման ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ քաղաքականությունների փաստաթղթեր մշակելու, քաղաքականությունների մշակման, մշտադիտարկման, համայնքային բյուջեների կազմման աշխատանքներում,
  • Դասընթացների անցկացման շարունակական փորձ՝ ցանկալի է ՔՀԿ-ներկայացուցիչների համար։
  • Հայերեն և անգլերեն բարձրորակ տեքստեր գրելու և խմբագրելու կարողություններ,
  • Կրթություն իրավաբանության, հանրային կառավարման, սոցիոլոգիայի կամ այլ առնչվող ոլորտում։

Դիմելու ընթացակարգը.

Դիմելու համար խնդրում ենք [email protected]  էլ․հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV),  անցկացվելիք դասընթացների հակիրճ նկարագրություն և նախկինում իրականացված դասընթացներից մեկ օրակարգ, մոդուլ, մշակված ձեռնարկ, ուղեցույց, եթե այդպիսիք առկա են։

«Թեմա» դաշտում խնդրում ենք նշել «Աղքատության հաղթահարում. Դասընթացներ փորձագետ» և ձեր անունը։

Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 7, 2022թ․

Կտեղեկացվեն միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները:

Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Տաթևիկ Փափազյանին 093 25-15-96 հեռախոսահամարով։

***

««Համայնքային աղքատության հաղթահարում կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:»