Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) քաղհասարակության կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Ինչպես կարող են ՔՀԿ-ները ներգրավվել միջազգային կառույցների աշխատանքներում» թեմայով դասընթացին։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) քաղհասարակության կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Ֆոնդահայթայթման սկզբունքներ» թեմայով դասընթացին։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի հետ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է փորձագետների ներգրավման մրցույթ Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ կարողությունների և ընթացակարգերի զարգացման նպատակով։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Գերմանական Մարշալ հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Բլեք Սի Թրասթ»-ի (The Black Sea Trust for Regional Cooperation) աջակցությամբ, մեկնարկում է «Ուժեղ ՔՀԿ-ներ՝ հանուն ժողովրդավարության» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ամրապնդել ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունները, կառավարման համակարգերն ու քաղաքականությունների բարելավմանն ուղղված ջանքերը։
Մրցույթն ընդգրկում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Նախատեսված մրցանակները շնորհվելու են մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ և հավաստագրեր։
Կրթաթոշակների նպատակն է` (1) ՔՀԿ-ների ուշադրության կենտրոնում գտնվող քաղաքականությունների ոլորտում կատարել լրացուցիչ հետազոտություն կամ վերլուծություններ, (2) խթանել համագործակցություն երիտասարդ հետազոտողների, ուսանողների և ՔՀԿ-ների միջև, (3) նպաստել ՔՀԿ-ների կողմից հետազոտական տվյալների օգտագործման, ինչպես նաև` վերլուծությունների միջոցով խնդիրների հատկորոշման մշակույթի խթանման գործին։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Երևանի պետական համալսարանի ուսանողներին մասնակցելու կրթության հիմնահարցերին նվիրված «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 8-ից 10-ը, Երևանում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և տեղեկատվական հոսքերի վերլուծական հմտությունների զարգացման հիմունքները։
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է «Պետություն և իրավունք» թեմայով մեկօրյա դասընթացի:
Դրամաշնորհի իրականացումը նպատակ ունի զարգացնելու ուսանողների ինքնակազմակերպման գործընթացը և միտված է աջակցելու ծրագրի ընդհանուր նպատակին, այն է՝ պաշտպանել երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնել ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ խրախուսելով նրանց մասնակցությունը հանրային կյանքին։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (ՍԴ) համար վիզուալ ուղեցույցի (brandbook) և գործունեության վերաբերյալ մուլտիմեդիա նյութեր պատրաստելու նպատակով համագործակցության է հրավիրում մարքեթինգային, գովազդային կամ հարակից ոլորտների կազմակերպությունների։
ՀՌԿԿ-Հայաստանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Երևանի պետական համալսարանում հասարակագիտական մասնագիտությունների ուսանողների համար կանցկացնի «Բաց տվյալներն ու հետազոտությունը 0-ից» դասընթացը։