Քննադատական մտածողության դպրոց 2023. ընդունվում են հայտադիմումներ

CrTS_2023

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է հայաստանցի և արցախցի 18-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա փետրվարի 21-ից 23-ը Երևանում, ԵՀՀ գրասենյակում (հասցե՝ Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, Երևան

Դպրոցի մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորելու տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման և պրոեկտային մտածողության հմտություններ։ Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ և գործնական աշխատանք։

Դիմելու կարգը

Դպրոցին կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդներ (ակտիվ ուսանողներ, երիտասարդ ուսուցիչներ, հետազոտողներ, լրագրողներ և այլ մասնագետներ):

Բոլոր հետաքրքրվածներին խնդրում ենք լրացնել առցանց դիմում հայտը մինչև ս.թ. փետրվարի 15-ը:

Դպրոցի հետ կապված հարցերի դեպքում, խնդրում ենք գրել Սարինե Հայրիյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց» կամ զանգահարել +37495 25 15 79 հեռախոսահամարով։

Մասնակցության պայմանները

Մասնակցությունը դասընթացին անվճար է, Երևան ժամանող մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր (10:00-19:00): Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր: