Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) քաղհասարակության կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Ինչպես կարող են ՔՀԿ-ները ներգրավվել միջազգային կառույցների աշխատանքներում» թեմայով դասընթացին։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) քաղհասարակության կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Ֆոնդահայթայթման սկզբունքներ» թեմայով դասընթացին։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի հետ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է փորձագետների ներգրավման մրցույթ Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ կարողությունների և ընթացակարգերի զարգացման նպատակով։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Գերմանական Մարշալ հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Բլեք Սի Թրասթ»-ի (The Black Sea Trust for Regional Cooperation) աջակցությամբ, մեկնարկում է «Ուժեղ ՔՀԿ-ներ՝ հանուն ժողովրդավարության» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ամրապնդել ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունները, կառավարման համակարգերն ու քաղաքականությունների բարելավմանն ուղղված ջանքերը։
Մրցույթն ընդգրկում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Նախատեսված մրցանակները շնորհվելու են մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ և հավաստագրեր։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԴԱՏԱ ծրագրի շրջանակում համագործակցության է հրավիրում մեդիա արտադրությամբ զբաղվող անհատների կամ կազմակերպությունների՝ Հայաստանի մարզերում իրականացվող, հինգ ոլորտային ծրագրերի ընթացքը լուսաբանող՝ 8-10 րոպե տևողությամբ վիդեո պատմություններ պատրաստելու համար։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Շիրակի մարզում բնակվող 18-25 տարեկան երիտասարդներին և ուսանողներին մասնակցելու կրթության հիմնահարցերին նվիրված «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 25-ից 27-ը, Գյումրիում։
Հետևելով, ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքում ուսանողական ինքնակառավարման մարմինների ձևավորման սկզբունքների փոփոխություններին առնչվող դրույթին, սույն ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Արտաուսումնական ուսանողական գործունեության կազմակերպման ձևերի և մոդելների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն» թեմայով հետազոտական նախագծերի բաց մրցույթ։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպում է տեղեկատվական հանդիպում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակում հայտարարված Դրամաշնորհային ծրագրով հետաքրքված դիմումատուների համար։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և արտասահմանյան հասարակական կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին և անհատներին, դիմելու «Ճգնաժամի հասցեագրում» մրցութային դրամաշնորհային ծրագրին։
Դրամաշնորհային հնարավորությունը մաս է կազմում Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ԵՀՀ-ի կողմից իրականացվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է գրաֆիկ դիզայների մրցույթ ԵՀՀ-ին ծառայություններ մատուցող անհատների, կազմակերպությունների ցանկը (vendor list) համալրելու համար։