«Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպությունը (Anadolu Kültür, Թուրքիա) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան) համատեղ իրականացնում են «Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով» նախագիծը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետազոտություն Հայաստանում աշխատանքային վեճերը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ՝ վեր հանելով առկա խնդիրներն ու ներկայացնելով առաջարկություններ։ Հետազոտությունը ներկայացվելու է քաղաքականություն մշակողներին, շահագրգիռ այլ անձանց՝ նպատակ ունենալով խրախուսել հաշտարարութամբ աշխատանքային վեճերի լուծումը:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ԴԱՏԱ՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում հրավիրում է կազմակերպություններին կամ անհատ փորձագետներին դիմելու հետևյալ հնարավորությանը. պլանավորել, կազմակերպել և ֆասիլիտացնել ոլորտային քննարկումների շարք՝ քաղաքականությունների ձևավորման գործընթացներում քաղաքացիական հասարակության և պետության միջև համագործակցության թեմաներով, քննարկումների արդյունքները ներկայացնել ամփոփ զեկույցի տեսքով։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) աջակցությամբ իրականացնում է «Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Եզրափակիչ դիտարկումների իրականացման վերլուծություն և իրազեկվածության բարձրացում» նախագիծը։
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է մասնակցելու «Պետություն և իրավունք» թեմայով մեկօրյա դասընթացին:
Կրթաթոշակների նպատակն է` (1) ՔՀԿ-ների ուշադրության կենտրոնում գտնվող քաղաքականությունների ոլորտում կատարել լրացուցիչ հետազոտություն կամ վերլուծություններ, (2) խթանել համագործակցություն երիտասարդ հետազոտողների, ուսանողների և ՔՀԿ-ների միջև, (3) նպաստել ՔՀԿ-ների կողմից հետազոտական տվյալների օգտագործման, ինչպես նաև` վերլուծությունների միջոցով խնդիրների հատկորոշման մշակույթի խթանման գործին։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Երևանի պետական համալսարանի ուսանողներին մասնակցելու կրթության հիմնահարցերին նվիրված «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 8-ից 10-ը, Երևանում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և տեղեկատվական հոսքերի վերլուծական հմտությունների զարգացման հիմունքները։