«Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպությունը (Anadolu Kültür, Թուրքիա) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան) համատեղ իրականացնում են «Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով» նախագիծը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
Եվրասիա համագործակցություն հիմնադրանը (ԵՀՀ) Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ իրականացնում է սոցիալական անկախության ավելի բարձր մակարդակի հասնելու և կրթական հնարավորությունների ընդլայնման միջոցով Հայաստանում եզդի աղջիկների և կանանց իշխանավորմանն ուղղված նախագիծ։
Նախագծի շրջանակներում ԵՀՀ-ն հայտարարում է եզդիական համայնքում վաղ ամուսնությունների և պարտադիր կրթությունից դուրս մնալու հիմնախնդիրներին առնչվող հետազոտական աշխատանքի բաց մրցույթ։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հայաստանյան շահույթ չհետապնդող կազմակերպությունների և անհատների համար։
Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ամրապնդմանը։