«Որպեսզի նվազեցնել որևէ իշխանության կոռուպցիոն ռիսկերը, պետք է իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որպեսզի Փաշինյանի թիմը հետագայում, հաջորդ իշխանությունները, դրանից հետո եկող իշխանությունները շատ ավելի քիչ հնարավորություն, հավանականություն ունենան կոռուպցիայի, քան ունեն այսօր։

Ի՞նչ ա պետք դրա համար անել․ բազմաթիվ օրենսդրական, կառուցվածքային, ինստիտուցիոնալ փոփոխություններ, սկսած կոնկրետ գործողություններից, կոնկրետ օրինակ, Հայաստանին պետք է շահերի բախման մասին օրենք։ Հայաստանում շահերի բախումը կարգավորվում ա միայն բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Հաշվի առնելով Հայաստանի որպես երկիր սպեցիֆիկան․ փոքր հասարակություն, ուժեղ հորիզոնական կապեր և այլն, շահերի բախման էֆֆեկտիվ կարգավորումը հսկայական նշանակություն ունի։ Ու ինքը որպես կանխարգելող գործիք շատ կարևոր ա», - կարծում է ԵՀՀ ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը «Սիվիլնեթի» եթերում։

Գրող, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հյուրն էր։ Գևորգն ու Արքմենիկը զրուցել են «Հրանտը» գրքի մասին։ Զրույցն ամբողջությամբ կարող եք լսել կից ձայնագրությունում։ 

Դիտեք ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիեկյանը հարցազրույցը 1in.am - ին Հայաստանում տրոլերի գործունեության և օգտագործվող ռազմավարությունների մասին դավադրության տեսությունների անկյան տակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և այլք:

ԵՀՀ-ի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է Հրանտ Մաթևոսյանի և նրա ստեղծագործության մասին «Շողակաթ» հ/ը եթերում: Զրույցի առաջին մասը կարող եք դիտել այստեղ։ 

Վերջերս լույս է տեսել Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրանտ» հուշագրություն-վիպակը, որը հիմնվում է հեղինակի հուշերի վրա՝ Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումներից և շփումներից:

ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսել է Հրանտ Մաթևոսյանի և նրա ստեղծագործության մասին: Վերջերս լույս է տեսել Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրանտ» հուշագրություն-վիպակը, որը հիմնվում է հեղինակի հուշերի վրա՝ Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումներից և շփումներից: