Աշխատանքի հայտարարություն. Մարդու իրավունքների փորձագետ (փակված է)
Գործունեության բնույթը
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է մարդու իրավունքների ոլորտի բարձրակարգ մասնագետի, որը կաջակցի ԵՀՀ-ի թիմին՝ ՔՀԿ-ների, քաղաքացիական խմբերի և ուսանողների համար ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմերի վերաբերյալ դասընթացների համար անհրաժեշտ գործիքակազմ պատրաստելու համար:
Պահանջվող որակավորումներ
Մասնագետը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
- Իրավունքի կամ հարակից ոլորտում մագիստրոսական աստիճան,
- Միջազգային կազմակերպությունների մասին, հատկապես ՄԱԿ-ի, գերազանց իմացություն,
- Հայկական քաղաքացիական հասարակության մասին իմացություն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավման հնարավորությունների բազմակողմանի իմացություն,
- Ուսումնական ձեռնարկների, գործնական ուղեցույցների և աշխատանքային փաստաթղթերի պատրաստման փորձ,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Մարդու իրավունքների մասին դասընթացների պատրաստման ու անցկացման փորձը կդիտվի որպես առավելություն,
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների հետ նախկին աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- ՄԱԿ-ի մարդու իրավունքի մարմիններին այլընտրանքային զեկույցների մշակման ու ներկայացման փորձը կդիտվի որպես առավելություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 28 սեպտեմբերի, 2016
Ծառայության մատուցման տևողություն՝ 6 շաբաթ
Դիմելու կարգը
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV), գործիքակազմի պատրաստման քայլերը և մեթոդաբանությունը, գնային առաջարկն Արմեն Գրիգորյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]: Նամակի առարկայի տողում նշեք աշխատանքի անվանումը և Ձեր անունը, օր.՝ Մարդու իրավունքների փորձագետ. Արամ Արամյան:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 091 251582 հեռախոսահամարով:
Տեխնիկական առաջարկը հասանելի է հետևյալ հղմամբ: