Խտրականության վերաբերյալ ուսուցողական ֆիլմի դիտում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Դեկտեմբերի 6-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպեց հակախտրականության և հանդուրժողականության վերաբերյալ ուսուցողական վավերագրական ֆիլմերի դիտում և քննարկում: «Մեկ հասարակություն՝ մեկ իրավունք» ֆիլմը կարճամետրաժ վավերագրական դեպքերի վրա հիմնված հայերեն ուսուցողական ֆիլմ է, որն ինֆոգրաֆիկայի միջոցով բացատրում է խտրականություն հասկացությունը և անդրադառնում Հայաստանի հասարակությունում  առկա խտարականության հիմնական դեպքերին, խտրականության ոլորտում առկա խնդիրներին ու օրենսդրական բացերին:

«Պարսկական սպագետտին» մանկատան նախկին սան՝ Սարգիսի մասին է, ով պատմում է անհանդուրժողականության, հայ-պարսկական ընկերության իր անհատական փորձի մասին: Քննարկմանը մասնակցում էր Կրթահամալիրի միջին և ավագ դպրոցի 25 աշակերտ: Քննարկումը վարում էր ԵՀՀ-ի «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի ղեկավար Անուշ Մարգարյանը, ով ֆիլմերի դիտումից հետո աշակերտներին ավելի մանրամասն ներկայացրեց  խտրականության հասկացությունը, տեսակները, Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ կյանքից կոնկրետ օրինակների միջոցով ուղղորդելով մասնակիցներին քննարկումների ողջ ընթացքում:

Ավելին