Աշխատանքի հայտարարություն․ Արտակարգ իրավիճակների հարցերով խորհրդատու (փակված է)
Տեխնիկական առաջադրանք
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է բացառիկ որակավորում ունեցող արտակարգ իրավիճակների հարցերով խորհրդատուի, որպես ծառայություն մատուցող անձ, ով կաջակցի ԵՀՀ-ին արտակարգ իրավիճակներում պատրաստվածության և արձագանքի բնագավառում ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, ներառյալ՝ ԵՀՀ-ի Արտակարգ իրավիճակների համապարփակ քաղաքականության մշակմանը: Տվյալ անձը պիտի տիրապետի ոլորտում իրական գիտելիքների և փորձի, ըստ անհրաժեշտության, բավարարելով արտակարգ իրավիճակներում ԵՀՀ-ի պաշտպանության կարիքները:
Անհատի կողմից մատուցվող ծառայության անվանումը՝ Արտակարգ իրավիճակների հարցերով ԵՀՀ-ի խորհրդատու:
Նպատակը՝ հզորացնել ԵՀՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունները՝ մշակելով և ներկայացնելով արտակարգ իրավիճակներում պատրաստվածության և արձագանքի բնագավառում քաղաքականություն և պրակտիկա:
Աշխատանքի շրջանակ՝
- Կարիքների գնահատականի իրականացում՝ արտակարգ իրավիճակներում ԵՀՀ-ի կարողությունների զարգացման նպատակով;
- ԵՀՀ-ի արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակում՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան;
- Դասընթացների և վարժությունների միջոցով ԵՀՀ աշխատակիցների իրազեկվածության բարձրացում այն միջոցների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել արտակարգ իրավիճակների ժամանակ;
- ԵՀՀ-ից նշանակված աշխատակիցների հետ թիմային աշխատանքի շրջանակներում տեղադրել վթարային համակարգերը (ԵՀՀ գրասենյակի ներսում և դրսում):
Որակավորումը՝
- Հանրային կամ մասնավոր կազմակերպություններում որպես արտակարգ իրավիճակների հարցերով խորհրդատու 3 տարի կամ ավել աշխատանքային փորձ, (միջազգային կազմակերպությունում համապատասխան փորձը կդիտարկվի որպես առավելություն);
- Հայաստանի սահմաններից դուրս արտակարգ իրավիճակների քաղաքականության ու ընթացակարգերի ոլորտում կրթությունը/աշխատանքը կդիտարկվի որպես առավելություն;
- Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքի վերաբերյալ դասընթացների ապահովման փորձ;
- Արտակարգ իրավիճակներում արձագանքի պլանների մշակման փորձ;
- Հայերեն և անգլերեն լեզուներին հավասարապես տիրապետում;
- Ուժեղ միջանձնային հմտություններով համագործակցային հատկանիշներ:
Ծառայությունների մատուցման պայմանագրի տևողությունը 4 ամիս է: Խորհրդատուն կարող է համատեղել տվյալ աշխատանքն այլ աշխատանքների հետ, եթե իր պարտականությունների կատարումը, որպես ԵՀՀ-ի արտակարգ իրավիճակների հարցերով խորհրդատու չի տուժում:
Կարող են դիմել՝ անհատներ, փորձագետների խումբ կամ կազմակերպություններ:
Հետաքրքրված հայտատուները պետք է ուղարկեն՝
- Առաջարկ, որը ներառում է՝
- ԵՀՀ-ի` արտակարգ իրավիճակներում պատրաստվածության համակարգի ընդհանուր նկարագրի նախագիծը, որը պիտի ներառի արտակարգ իրավիճակներում արձագանքի հիմնական ոլորտները; կարողությունների զարգացման գործողություններն, ինչպես օրինակ՝ դասընթացներ, հատուկ սարքավորումների ձեռքբերում և այլ կանխարգելիչ միջոցառումներ;
- Նմանատիպ գործողությունների իրականացման նախկին փորձը:
- Բյուջե
- Ինքնակենսագրություն (CV), թիմերի դեպքում՝ թիմի անդամների ինքնակենսագրություններ (թիմերի դեպքում կդիտարկվի դիմումատուների համակցված փորձը):
Խնդրում ենք ուղարկել պահանջվող փաստաթղթերը հայերեն կամ անգլերեն լեզուներով՝ [email protected] էլ. hասցեով:
Ձեր էլ. նամակի գլխագրում խնդրում ենք նշել` Emergency Consultant, Ձեր/Ձեր կազմակերպության անունը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թ. hուլիսի 25-ը, ժամը 17:00-ը:
Ցանկացած հարցի դեպքում, խնդրում ենք կապնվել Մարինա Այվազյանի հետ հետևյալ էլ. հասցեով՝ [email protected] կամ զանգելով +374 95 251572: