«Ինչպես լուսաբանել մարդու իրավունքներին և խտրականությանը վերաբերող թեմաները մամուլում» ուսուցողական ձեռնարկ ստեղծելու մրցույթ (փակված է)


 

EPF Sweden logo pane

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Ինչպես լուսաբանել մարդու իրավունքներին և խտրականությանը վերաբերող թեմաները մամուլում» ուսուցողական ձեռնարկ ստեղծելու նպատակով համագործակցության է հրավիրում փորձառու մասնագետների։ Ձեռնարկը կօգտագործվի ԵՀՀ կողմից Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ անցկացվող լրագրողական դասընթացների ընթացքում։

Ձեռնարկը, հենվելով կոնկրետ օրինակների և լրագրողական նյութերի վրա, պիտի անդրադառնա, բայց չսահմանափակվի հետևյալ թեմաներով՝

-   Խտրականության սահմանումները, ձևերը, հետևանքները 

- Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման հիմնական ոլորտները և խտրականության    դրսևորումները

- Հայաստանյան մամուլի դրական և բացասական անդրադարձները վերոնշյալ խնդիրներին

- Գործնական աշխատանքի համար նախատեսվող նյութեր, առաջադրանքներ և այլն։

Ընտրված թեկնածուին կամ թեկնածուներին ԵՀՀ-ն կտրամադրի մի շարք օգտակար նյութեր և մեթոդաբանական ուղորդում։

Պահանջվող որակավորումները.

 Մասնագետը պիտի համապատասխանի հետևյալ չափանիշներին՝

  • Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի խնդիրների և խնտրականության դրսևորումների լավ իմացություն
  • Մեդիայի և/կամ հարակից ոլորտներում մասնագիտական փորձ
  • Հայկական մեդիա դաշտի բազմակողմանի իմացություն,
  • Ուսումնական ձեռնարկների, գործնական ուղեցույցների և աշխատանքային փաստաթղթերի պատրաստման որոշակի փորձ
  • Հայերենի գերազանց իմացություն։

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք Արմեն Գրիգորյանին [email protected] հասցեով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • ինքնակենսագրություն (CV),
  • ձեռնարկի մեթոդաբանություն և ամփոփ նկարագիր, 2 էջից ոչ ավելի (outline),
  • աշխատանքի ժամանակացույց (առավելագույնը 45 օր),
  • գնային առաջարկ։

Հարցերի պարագայում կամ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 091 251582 կամ 010 251575 հեռախոսահամարներով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2016 թ. դեկտեմբերի 5-ն է։

Ավելին