Առաջին ալիքի «Խաղի կանոններ» հաղորդաշարի շրջանակներում բարձրաձայնում են եզդի երեխաների կրթությանն առնչվող խնդիրների մասին։ Քննարկմանը մասնակցում է նաև ԵՀՀ Մարդու Իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը։

Դիտեք ԵՀՀ ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանի հարցազրույցը Առաջին լրատվականի եթերում, որտեղ քննարկվել են լյուստրացիայի, անցումային արդարադատության, սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների թեմաները։

Boon.tv-ի եթերում ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՀՀ ծրագրի ղեկավար Իզաբելլա Սարսգսյանը զրուցում են կրթության և հեղափոխության, կրթական համակարգի և արժեքների, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ։

Նորության համար տեքստը. «Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և «Սիվիլնեթ»-ի Թաթուլ Հակոբյանը քննարկում են ԵՀՀ «Հանդուրժողականության և անհանդուրժողանակության դրսևորումները հայ գրականության մեջ» (2017) գիրքը՝ գողականության մշակույթի կոնտեքստում:

«Որպեսզի նվազեցնել որևէ իշխանության կոռուպցիոն ռիսկերը, պետք է իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որպեսզի Փաշինյանի թիմը հետագայում, հաջորդ իշխանությունները, դրանից հետո եկող իշխանությունները շատ ավելի քիչ հնարավորություն, հավանականություն ունենան կոռուպցիայի, քան ունեն այսօր։

Ի՞նչ ա պետք դրա համար անել․ բազմաթիվ օրենսդրական, կառուցվածքային, ինստիտուցիոնալ փոփոխություններ, սկսած կոնկրետ գործողություններից, կոնկրետ օրինակ, Հայաստանին պետք է շահերի բախման մասին օրենք։ Հայաստանում շահերի բախումը կարգավորվում ա միայն բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Հաշվի առնելով Հայաստանի որպես երկիր սպեցիֆիկան․ փոքր հասարակություն, ուժեղ հորիզոնական կապեր և այլն, շահերի բախման էֆֆեկտիվ կարգավորումը հսկայական նշանակություն ունի։ Ու ինքը որպես կանխարգելող գործիք շատ կարևոր ա», - կարծում է ԵՀՀ ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը «Սիվիլնեթի» եթերում։

Գրող, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հյուրն էր։ Գևորգն ու Արքմենիկը զրուցել են «Հրանտը» գրքի մասին։ Զրույցն ամբողջությամբ կարող եք լսել կից ձայնագրությունում։