ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Պետրոս Ղազարյանի հյուրն էր։ Դիտեք հարցազրույցն ամբողջությամբ այս տեղանյութում։
«Մարդ չպիտի ինքն իրեն պարգևավճար դուրս գրի ճիշտ նույն կերպ, ինչպես որ սահմանադրական դատարանի կազմը չպիտի ինքն իր ճակատագրի վերաբերյալ հարց քննարկի։ Մենք շահերի բախման հասարակություն ենք, ծայրե ի ծայր վարակված շահերի բախումով։ Տարիներ առաջ մենք ստեղծել ենք մի դասագիրք և դրա առնչությամբ մի հետազոտություն արեցինք։ Պարզվեց, որ դեռ հին իշխանության ժամանակ, դա մի յոթ տարի առաջ էր երևի, գերատեսչությունների աշխատակիցների մեծ մասը, իսկ մենք հարցազրույցներ անցկացրեցինք յոթ-ութ գերատեսչության-նախարարության հետ, տեղյակ չեն, թե ինչ է նշանակում «շահերի բախում»։ Նրանք կարծում են, որ շահերի բախում է, երբ իմ և ձեր միջև է շահերը բախվում։ Շահերի բախումը այն է, երբ մարդու ներսում է շահերը բախվում․ ինքը պիտի արդար որոշում ընդունի, բայց այդ արդար որոշումը վերաբերվում է իր սուբյեկտիվ շահին կամ իր մտերիմին», - 1in.am-ի եթերում ասում է ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։
Հանրային հեռուստաընկերության «Խաղի կանոններ» հաղորդումը ևս անդրադարձել է այս թեմային, որի ժամանակ ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Կարո Այվազյանը և արվեստաբան Վիգեն Գալստյանը բանավիճել են շենքի ճակատագրի վերաբերյալ
ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը խոսում է Սահամանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի, փոփոխությունների, սահմանադարական դատարանի ճգնաժամը հանրաքվեի միջոցով լուծելու և այս գործընթացքում քաղաքացիական հասարակության դերի մասին։
«Հաղորդակցությունը երևի ամենաբարդ և ամենակարևոր խնդիրներից է։ Մեր իշխանությունների հաղորդակցման ձևը հանրության հետ ռեֆորմների տրամաբանության, տեսլականի և այլնի շուրջ բավականին իրավիճակային է։ Այսինքն, հաղորդակցությունն ինստիտուցիոնալացման կարիք ունի», - 1in.am-ի հետ զրույցի ընթացքում ասում է ԵՀՀ ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը։
Որպես ելակետային պնդում պետք է ընդունենք, որ հանրային ընկալումներում պատամականորեն ձևավորված տարածքում միջամտությունը նախ ենթադրում է զգուշավորություն, և ցանկացած որոշում պետք է ապահովի նախ մասնագիտական, ապա հանրային (տեղական) ներառականություն։ Այո, նման միջավայրերում փոփոխություններ կատարելու գործընթացը պետք է լինի դժվար և դանդաղ, որը միակ տարբերակն է՝ նվազեցնելու սխալվելու ռիսկերը։ Իհարկե, այս ամենը պետք է լինի ոչ թե ինչ-որ պաշտոնյայի անձնական նախաձեռնությունը, այլ պետք է կարգավորվի օրենսդրությամբ։