Տարանտինոն իր գրեթե ամեն ֆիլմում անում է երկու շրջադարձ. նախ՝ վերցնում է «իրականությունը» և ցույց տալիս դրա «աստառը» կամ՝ «իրական իրականը» (քանդում միֆը): Հետո՝ ջնջխում է այն դաժանորեն, անողոք կերպով. արժեքային հաշվեհարդար տեսնում այդ «իրական իրականի» հետ, թեթև, ասես Հին Կտակարանի հեղինակ: Արժեքները ճշտում ըստ համբուրգյան համրանքի, ասես Եզեկիել: Արդյունքում մնում է վերլուծված, վերարժևորված պատմությունը, թեմայից կախված՝ նաև Պատմությունը: Կնոջ ապստամբությունը բիրտ տղամարդու դեմ՝ դաժան է, և արժի, սակայն երեխաներն են տուժում: Կնոջ հաշվեհարդարը բռնի տղամարդու հետ՝ դաժան է, և արժի, սակայն բոլորը տուժում են: Նացիզմը պարզապես Հոլոկոստ չէր, դաժան ատելության հաշվեհարդար էր, ուր պիտի այլ կերպ հաղթեին տուժածները: Բանդիտիզմը բոլորին ոչնչացնում է անխտիր: Ռասիզմը… Մաֆիան… Եվ այլն: Ամեն անգթություն ծնում է պատասխան անգթություն: Տարանտինոյի համար կինոն հաշիվները մաքրելու միջոց է, Եզեկիել է:  

 

 ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է վերջին ժամանակներում հնչեղություն ստացած իրադարձությունների շուրջ, փորձելով դուրս բերել դրանց ծագման պատճառները։

ԵՀՀ Մարդու իրավուքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը Ազատության հյուրն է, որտեղ խոսում է մարտի 1-ի, հեղափոխության և հանրաքվեի մասին։

«Ընդհանուր առմամբ, ինձ ինչն է հետաքրքրում արձակում, դա՝ պայթյունն է։ Այսինքն, որ կենցաղագրությունը խախտվի, տեղի ունենա հեղափոխական մի իրադարձություն, որը փոխի իրադրությունը գեղարվեստական երկի իրականության սահմաններում։

Շարունակելով ատելության խոսքի, դրա դրսևորման և վտանգների մասին թեման՝ Restart Times-ն այս անգամ զրուցել է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Իզաբելլա Սարգսյանի հետ:

Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակի առթիվ գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը և Հայկ Համբարձումյանը Շողակաթի եթերում զրուցում են մաթևոսյանական արձակի, վերջերս հրատարակված անտիպների մասին, ինչպես նաև անդրարձ են կատարում Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրանտ» և Հայկ Համբարձումյանի «Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի» գրքերին։