Արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Բուն ԹիՎիի եթերում խոսում է գրականության և բարոյականության կապի, էթիկական նորմերի վրա դրա ազդեցության և հարակից այլ թեմաների մասին։
Մշակութային մարդաբաններ Աղասի Թադևոսյանը և Նիկոլ Մարգարյանը խոսում են իրենց նոր համատեղ՝ «Ինչպես են մարդիկ սովորում» անհատական փորձառությունների վրա հիմնված մարդաբանական հետազոտության մասին։
Ի՞նչն է առավելապես գրավիչ դարձնում Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը ընթերցողի համար՝ լեզո՞ւն, պատկերնե՞րը, պատմությո՞ւնը, թե՞ տարածքը, որի մասին գրվել է վեպը։ Արդյո՞ք նորարարական է վեպի լեզուն, ինչո՞վ էր առանձնահատուկ ժամանակի գեղարվեստական արևելահայերենն առհասարակ։ Ի՞նչ զուգահեռներ կան «Երևան» վեպի և Կաֆկայի «Դատավարության» միջև։
Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության և խթանման պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 17-ին մասնակցել է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանի բարեփոխումների օրակարգում» թեմայով համաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով։ Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանի գրասենյակից:
Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական ալիքն անդրադարձել է հունիսի 7-9-ը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցած Քննադատական մտածողության դպրոցին։ Այս տեսանյութում դպրոցի կազմակերպիչները խոսում են դպրոցի բովանդակության, մեթոդաբանության, գրանցած արդյունքների մասին։
Ինչո՞վ են իրար կապված բռնությունը, բանավոր պատմության ժանրը, խորհրդային բռնաճնշումները, այսօրվա ոլորտային քաղաքականությունները, հանդուրժողականությունը, հայ գրականությունը, կրթության բարեփոխումների ռազմավարությունը, մտագործունեության մեթոդաբանությունը, քննադատական մածողությունը, գողական լեզուն, 2020 թ. պատերազմը…