Հայտարարություն. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կանոնակարգերի և ընթացակարգերի մշակման փորձագիտական աշխատանքի հրավեր (փակված է)
Հայտարարություն
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կանոնակարգերի և ընթացակարգերի մշակման փորձագիտական աշխատանքի հրավեր
ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցույթ` ՔՀԿ-ների համար տիպային քաղաքականություններ և կանոնակարգեր մշակելու համար։ Տիպային քաղաքականություններ և կանոնակարգեր ստեղծելու նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բարելավել կառավարման և ծրագրային գործունեությունը` վարչարարական և ծրագրային գործունեության մեջ համապատասխան ընթացակարգերի, ստանդարտների, չափանիշների բարելավման և կիրառման միջոցով:
ԵՀՀ-ն հրավիրում է կազմակերպական զարգացման ոլորտի փորձագետներին դիմել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) քաղաքականությունների և կանոնակարգերի մշակման աշխատանքի հնարավորությանը։
Տեխնիկական առաջադրանքը.
- Կազմել նմուշային քաղաքականությունների և կանոնակարգերի մշակման ժամանակացույցը, հստակեցնել ձևաչափը և համաձայնեցնել ժամկետները:
- Սահմանել նմուշային քաղաքականությունների և կանոնակարգերի տեսակները, որոնք անհրաժեշտ են տարբեր գործունեության ոլորտների ՔՀԿ-ներին։
- ԵՀՀ մասնագետների հետ համագործակցելով քննարկել կանոնակարգերի նախնական և վերջնական տարբերակները:
- Ընդգրկել նմուշային կանոնակարգերի մեջ, ըստ ՀՀ փոփոխվող օրենսդրության, ՔՀԿ-ի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ձևերը, սոցիալական ձեռներեցության բնութագրերը։
- ԵՀՀ-ի աշխատակիցների համար իրականացնել ուսուցողական-խորհրդատվական մեկանգամյա գործընթաց տիպային քաղաքականությունների և կանոնակարգերի հետ աշխատելու մասին:
Տիպային քաղաքականությունների նկարագրություն
ՔՀԿ-ները լինում են տարբեր տեսակի և ձևաչափի՝ կախված իրենց նպատակներից, կանոնադրական գործունեության տեսակից, աշխատակիցներից ու քաղաքական, տնտեսական ու մշակութային միջավայրից։ Մշակվող նմուշային քաղաքականությունները պիտի ունենան այնպիսի ձև և բովանդակություն, որ ՔՀԿ-ները կարողանան ադապտացնել դրանք, ելնելով իրենց գործունեությունից և իրենց հիմնադիրների, ղեկավարների ու աշխատակիցների ձգտումներից ու մտադրություններից։
Ընթացակարգերը չեն կարող հակասել և պիտի համապատասխանեն ՀՀ օրենսդրությանը. դրանք կարող են լինել ավելի ընդգրկուն և մանրամասն, քան ՀՀ օրենսդրությունը, և տարբերվել վերջինից, եթե այդպիսով այն չի խախտվում: Խրախուսվում է քաղաքացիական հասարակության արժեքային համակարգերը, ինչպես օրինակ` շահերի բախումը, խտրականությունը, կոռուպցիոն ռիսկերը կանխարգելող, հանդուրժողականության, գենդերային հավասարության, արտահայտման ազատության, հանրային հաշվետվողականություն այլ դրույթներն արտացոլող կանոնակարգերի ներառումը։
Նմուշային քաղաքականությունները պետք է լինեն հնարավորինս ընդգրկուն և հստակ պատկերացում տան համապատասխանող գործընթացների վերաբերյալ, քանի դա օգնում է կազմակերպչական զարգացմանը:
Խորհրդատուն պիտի սահմանի ՔՀԿ-ի քաղաքականությունների և ընթացակարգերի ցանկը, որոնք կարտացոլեն բոլոր ոլորտները` սահուն գործունեություն իրականացնելու համար, մասնավորապես՝ կառավարում, ղեկավարում և վարչարարություն, մարդկային ռեսուրսներ, ֆինանսական կառավարում, արտաքին և ներքին հաղորդակցություն և հանրային կապեր, ծրագրեր և ծառայությունների մատուցում: Նաև խորհրդատուն պետք է առանձնացնի օրենքով պարտադիր, առավել առանցքային/կարևոր և օժանդակ ընթացակարգերի տեսակները:
Ով կարող է դիմել
Դիմել կարող են ինչպես անհատ փորձագետներ, այնպես էլ առևտրային կամ ոչ-առևտրային խորհրդատվական կազմակերպություններ։
Դիմորդներին խնդրում ենք հայերեն կամ անգլերեն լեզվով մինչև 2016թ. դեկտեմբերի 25-ը [email protected] հասցեով ուղարկել հետևյալ փաթեթը.
- Մասնագիտական ինքնակենսագրական,
- Հետաքրքրության նամակ, որում կնկարագրվի.
- ոլորտում համապատասխան փորձը,
- առաջարկվող մեթոդաբանությունը,
- կնշվի, թե ինչու է այս աշխատանքը կարևոր ձեզ համար,
- աշխատանքի ծավալը (ժամանակացույցը) և մոտավոր արժեքը,
- Նախորդ նման փորձից օրինակներ, եթե առկա են։
Դիմորդներին խրախուսում ենք նախապես ուսումնասիրել www.hkdepo.am ՔՀԿ-ների համար ստեղծված պորտալի «ռեսուրսներ» բաժինը, քանի որ մշակվող քաղաքականությունների տիպային փաթեթը տեղադրվելու է պորտալում, որպես ուղեցույց ՔՀԿ-ներին։
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել Գայանե Մկրտչյանին. [email protected], հեռ. 095 25 15 68:
«ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) միջոցով: Ծրագրի շրջանակում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փորձագետներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: