Դասընթացը նախատեսված է քաղաքացիական հասարակության այն  կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը, որոնց  գործունեության ոլորտում գենդերային հավասարության դրույթների լուսաբանումը, կանանց հզորացման հիմնահարցերը զգալի նշանակություն ունեն։ Կարող են մասնակցել նշված ՔՀԿ–ների ներկայացուցիչները՝ ղեկավարներ և ծրագրի համակարգողներ։

ՀԱ

Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող «ՔՀԿամուրջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է` ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին, արագ արձագանքելու առկա հիմնախնդիրներին։

 

ՀԱ

2019 թ․ մայիսի 24-ին Երևանում կայացավ Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովը։ Այս ամենամյա համաժողովի նպատակն էր հայաստանցի, վրաստանցի և միջազգային գործընկերների շրջանում բազմակողմանի քննարկումների ծավալումը կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտում առկա զարգացումների և մարտահրավերների վերաբերյալ, հայ-վրացական կապերի ամրապնդումը և միջազգային համագործակցության խթանումը։

ՀԱ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և այլք:

ՀԱ

ԵՀՀ-ի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է Հրանտ Մաթևոսյանի և նրա ստեղծագործության մասին «Շողակաթ» հ/ը եթերում: Զրույցի առաջին մասը կարող եք դիտել այստեղ։ 

Վերջերս լույս է տեսել Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրանտ» հուշագրություն-վիպակը, որը հիմնվում է հեղինակի հուշերի վրա՝ Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումներից և շփումներից:

ՀԱ

Նպատակը. Ուժեղացնել Հայաստանում գործող ՔՀԿ-ների կառուցողական ազդեցությունը երկրում տեղի ունեցող քաղաքական և բարեփոխումների գործընթացների վրա, իրավագիտակական կարողությունների և վերլուծական հմտությունների զարգացման միջոցով։

ՀԱ