trstep

Ոչ ֆորմալ կրթություն. Ստեփանակերտում քննադատական մտածողության դասընթաց է կազմակերպվել

Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Արցախպրեսի կայքէջում։ Հասանելի է այստեղ։

 

steptr

 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացը վարում էր «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ» (ԵՀՀ) ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը, ով իր խոսքում անդրադարձավ քննադատական մտածողության մեթոդաբանությանը, մատուցվող տեղեկատվությունը քննադատական հայացքով վերլուծելու կարևորությանն ու անհրաժեշտությանը:

 

«Քննադատական մտածողության համար անհրաժեշտ են գնահատելու, վերլուծություն, հետևություններ և եզրահանգումներ կատարելու կարողություններ ու հմտություններ: Տեղեկատվական հոսքերի առատությամբ պայմանավորված` անհրաժեշտ է քննադատաբար վերաբերել ցանկացած ինֆորմացիայի՝ անկախ լրատվամիջոցի նկատմամբ ունեցած վստահությունից: Ճիշտ չվերլուծելու դեպքում` ձեզ կարող են պարտադրվել ոչ օբյեկտիվ կարծիքներ: Քննադատական մտածողությանը հակադրվում է դոգմատիկ մտածողությունը, որն իր տրամաբանությամբ որոշ դեպքերում անգամ բացառում է քննադատական վերլուծությունը։ Դոգմատիկ մտածողության հիմնական խնդիրը կայանում է կարծրատիպերի ձևավորման մեջ, ինչը սկսում է խանգարել ճանաչողության դաշտի ընդլայնմանը և նոր գիտելիքի ընկալմանը», - նշել է Մ. Հովհաննիսյանը։

 

Դասընթացի կազմակերպիչները համոզված են, որ տարբեր թեմատիկայով նմանատիպ դասընթացները կնպաստեն երիտասարդների իրավագիտակցության բարձրացմանը:

Ավելին