ԵՀՀ-ն անդամակցում է

Membership

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր կողմից ձեռնարկված ջատագովության քայլերն ավելի արդյունավետ իրականացնելու, տարբեր ծրագրերի շրջանակներում դուրս բերված խնդիրներն ու առաջարկություններն օրակարգային դարձնելու համար անդամակցում է տարբեր խորհուրդների, խմբերի և հանձնաժողովների։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ունի ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հատուկ խորհրդատվական կարգավիճակ, որը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ՄԱԿ-ի համակարգին հասանելիություն ունենալու հիմնական միջոցներից է։ Կարգավիճակ ունեցող կազմակերպությունները կարող են բանավոր և գրավոր զեկույցներ ներկայացնել ՄԱԿ-ի ժողովներին, խորհրդակցություններ անցկացնել Տնտեսական և սոցիալական խորհրդի և դրա օժանդակ մարմինների հետ, կազմակերպել միջոցառումներ ՄԱԿ-ի տարածքում:

ԵՀՀ-ն անդամակցում է նաև․

  • ՀՀ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդին,
  • ՀՀ Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին,
  • Մարդու Իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների Ծրագրի Համակարգող խորհրդին,
  • ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբին,
  • ՀՀ կանանց հարցերով խորհրդի աշխատանքային խմբին,
  • ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի թեմայով իրավապահ մարմինների վերապատրաստման ծրագրի» հայաստանյան ազգային աշխատանքային խմբին։

 

Ավելին