Ընդունելություն «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին ընդառաջ
Փետրվարի 21-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով Երևանում տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Հայաստանում ԵՄ անդամ-երկրների դեսպաններ, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նշենք, որ ընդունելությանը ներկա էր նաև Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, քաղաքացիական հասարակության, հանրային առողջապահական, հասարակական-սոցիալական և այլ հարցեր։ Այս ընդունելությունն իրականացվում էր նույն օրը մեկնարկելիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին ընդառաջ։