Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական ալիքն անդրադարձել է հունիսի 7-9-ը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցած Քննադատական մտածողության դպրոցին։ Այս տեսանյութում դպրոցի կազմակերպիչները խոսում են դպրոցի բովանդակության, մեթոդաբանության, գրանցած արդյունքների մասին։
Ինչո՞վ են իրար կապված բռնությունը, բանավոր պատմության ժանրը, խորհրդային բռնաճնշումները, այսօրվա ոլորտային քաղաքականությունները, հանդուրժողականությունը, հայ գրականությունը, կրթության բարեփոխումների ռազմավարությունը, մտագործունեության մեթոդաբանությունը, քննադատական մածողությունը, գողական լեզուն, 2020 թ. պատերազմը…
«Թեմա/ռեմա» փոդքասթի հերթական թողարկման մեջ այս հարցերն են քննարկում հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանն ու գրող, լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը
Թումանյան փողոցի տակով անցնող Մամուռ գետակի, Օպերայի բակի, Հյուսիսային պողոտային նախորդած տներում ապրող մարդկանց ու Երևանում գարգոյլներով միակ շենքի մասին պատմում է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը։
Որքանո՞վ է հայաստանյան հասարակությունը ներգրավված հանրային քաղաքականությունների մշակման գործում։ Ի՞նչ գործիքակազմով է կառուցվում պետություն-քաղհասարակություն երկխոսությունը։ Ինչպե՞ս է ստեղծվում քաղաքականության փաստաթուղթը և ինչպե՞ս է հասնում որոշում կայացնողներին։ Ջատագովության ինչպիսի՞ փորձ ունեն ՔՀԿ-ները Հայաստանում։
ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը Factor TV-ի տաղավարում խոսում է քաղաքային պլանավորման ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև հանրային շահի և դրա կիրառման չարաշահումների մասին։ Հարցազրույցը հասանելի է ստորև։