GTG-Factor-TV

Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է պետության վերականգման, ներքաղաքական խնդիրների և կրթության ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին

Հարցազրույցը առաջին անգամ հրապարակվել է https://factor.am/ կայքում։

ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնում է պետության վերականգման հեռանկարներին, ներքաղաքական խնդիրների ազդեցությանը և կրթության ճգնաժամը հաղթահարելու ուղիներին։ 

***

«Ինձ թվում է՝ համերաշխության պատրանքը պատկանում է հարցերին ոչ ռեալիստորեն մոտեցող մարդկանց, որովհետև իմ ճանաչած ոչ մի պետություն, իսկ ես ապրել եմ վեց այլ պետություններում՝ Հայաստանից բացի, ոչ մի տեղ համերաշխություն չկա։ Դա ֆիկցիա է և չի կարող լինել։ Երբ դա ասում են, դու պատկերացնում ես՝ բոլորը համաձայն են ինչ-որ բաների վերաբերյալ։ Վարքային մշակույթի մակարդակում, այո՛, կան հանրույթներ, որտեղ աղբը համայնքի փողոցներում կամ պարտեզներում չես գտնի թափած երբևէ։ Բայց երբ գնում ես, այդ պետության մասշտաբն ես վերցնում, ասենք՝ Մեծ Բրիտանիան, այնտեղ կան համայնքներ, որոնք շատ մաքուր են, բայց երբ գնում ես Լոնդոնի կենտրոն, տեսնում ես, որ ամբողջն աղբ է։ Վարքային մակարդակում կարող են լինել համայնքներ, որ նման են իրար, կարծիքային մակարդակում դա չի կարող լինել»։
 

Ավելին