Ինչպիսի՞նն էր 2020թ․44-օրյա պատերազմը՝ շարքային զինվորի ընկալմամբ․ մարդու ու տեխնոլոգիայի առճակատու՞մ, քաղաքական պայմանավորվածությու՞ն։ Փոխվե՞լ են արդյոք ազգային ինքնության, հայրենիքի ու հայրենասիրության, հաղթանակի, պարտության ու դավաճանության մասին ընկալումները:

ՀԱ

Այս գրքում տեղ են գտել ութ ժամանակակից հայ արձակագիրների գրական ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունները, և այս ձեռնարկի նպատակն է անգլալեզու ընթերցողին ներկայացնել հայ ժամանակակից գրականությունն ու իր հեղինակներին։

ՀԱ

Տասնմեկերորդ թողարկման մեջ բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» մրցույթի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՀՀ հաղորդակցության բաժնի աշխատակից, մրցույթի կազմակերպիչ Նանե Պասկևիչյանը։

ՀԱ

Տասներորդ թողարկման մեջ «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագրի շրջանակներում լույս տեսած «Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում» գրքի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։ 

ՀԱ

Իններորդ թողարկման մեջ «Քննադատական մտածողություն․ տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ» ձեռնարկի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ձեռնարկի հեղինակ, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի երիտասարդական ծրագրերի պատասխանատու Դիանա Մլհամյանը։

ՀԱ

Ութերորդ թողարկման մեջ «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարանի» մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, անկախ փորձագետ Գևորգ Սիմոնյանը և ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

ՀԱ