«Ստատուս Քվո» վերլուծական հաղորդաշարի հյուրն էր արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանին։
Զրույցի թեմա՝ Քաղաքացու օրը և քաղաքացի կրթելու գործիքակազմը:
Քննարկումը վարեց քաղաքագետ Գևորգ Մելիքյանը:

ՀԱ

ՔՀԿ-ներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության ոլորտում իրականացվող քաղաքականություններ, վերլուծությունների հմտություններ,  երիտասարդական ծրագրերին աջակցող կառույցների և դրանց ռազմավարությունների մասին տեղեկատվություն (ԵՄ, ԵԽ, դեսպանատներ, Էրազմուս պլուս, ԵՄ ԱլԳ, ԱՄՆ ՄԶԳ, միջազգային դոնորներ, ՀՀ պետական կառույցներ և այլն)։ Դասընթացի ժամանակ կխոսվի ՀՀ-ում երիտասարդության խնդիրների, դրանց լուծմանն ուղղված ռազմավարությունների, մեթոդների օրինակների, մասնակցայնության, համայնքի զարգացման, սոցիալական ձեռներեցության, տնտեսական ակտիվության, համագործակցության, քաղաքացիական ակտիվության, համայնքային ծրագրերի, զբաղվածության, առաջնորդության և այլ թեմաների մասին։

ՀԱ

Օրեր առաջ Հրապարակի կայքում լույս տեսավ «Մա՞րդ է տրանսգենդերը. հոգևորականը պատասխանել է Փաշինյանին» վերնագրով Անապատի Քահանա ստորագրությամբ նամակ-հոդվածը։ Ավելի պատրաստված միջավայրում քահանայի պնդումները ճիշտ կլիներ անպատասխան թողնել, բայց հաշվի առնելով այն փաստը, որ մեր հասարակության մի զգալի մասը քիչ պատկերացում ունի այն կրոնի մասին, որին դավանում է, իմաստ եմ տեսնում անդրադարձ կատարել նամակին։

ՀԱ

Ապրիլի հինգին «Մանանա» կենտրոնում կայացավ Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի անդրադարձների մրցույթի ամփոփումը: Ամփոփմանը հրավիրված էին անդրադարձների հեղինակները, գրականագետներ, գրողներ, լրագրողներ, ընթերցասրներ, ինչպես նաև գրքի հեղինակը` Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

ՀԱ

«Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև ԵՀՀ-ից Իզաբելլա Սարգսյանը։ Ելույթի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀԱ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում են երիտասարդության զարգացման ոլորտում աշխատող փորձագետներին և/կամ դասընթացավարներին դիմել դասընթաց կազմակերպելու մրցույթին

ՀԱ