Դասընթացի ժամանակ ՔՀԿ-ներին կներկայացվեն հմտություններ և գործիքներ. խնդիրների լուծման ձեռներեցային մոտեցումների, ստեղծագործ ծրագրերի նախագծման և իրականացման ուղղությամբ։ Մասնակիցները կհմտանան համայնքային ռեսուրսների գնահատման, իրենց ծրագրերում դրանց կիրառման, գործընկերների հետ համագործակցությունների զարգացման գործում, ինչպես նաև` կծանոթանան ֆասիլիտացիոն գործիքների հետ։

ՀԱ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է փորձառու խմբագիրների, հայոց լեզվով տեքստերի խմբագրման փորձ ունեցող, տարբեր ոլորտներին առնչվող, ԵՀՀ գործունեությանն առնչվող, թեմատիկ ուղղվածություն ունեցող հրապարակախոսական, գիտական, ակադեմիական, հետազոտական, ծրագրային և այլ տեսակի տեքստեր խմբագրելու համար։

ՀԱ

Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող ՔՀԿամուրջ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է  սփյուռքի ներուժի և փորձառության միջոցով աջակցել հայաստանյան քաղաքացիական հասարակության զարգացմանը:

 

Մշակվող նյութերն ամփոփվելու են մեկ ձեռնարկում, որը կծառայի ՔՀԿ-ներին համալրել իրենց կարողությունները` մասնագիտական բայց մատչելի ոլորտային տեղեկատվությամբ, այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել է ՔՀԿ-ների ուսուցում։ Ձեռնարկի նախագծման, հրատարակչական և տպագրության աշխատանքները կատարելու է ԵՀՀ-ն։

ՀԱ

Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը։

ՀԱ

«Ֆիրդուս տեղի հիշողությունը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը 19։00-ին Զանգակ գրատանը (Աբովյան 7)։
 

ՀԱ

Մարտունի Ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում անցկացնում է երկօրյա դասընթաց «Ինչպես ստեղծել որակյալ տեքստեր» թեմայով։ Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների տեքստ գրելու հմտությունները: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան վերլուծական և քննադատական հմտությունների զարգացմանը զուգահեռ զարգացնել որակյալ տեքստեր գրելու իրենց հմտությունները:

ՀԱ