«Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպությունը (Anadolu Kültür, Թուրքիա) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան) համատեղ իրականացնում են «Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով» նախագիծը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
Հետևելով, ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքում ուսանողական ինքնակառավարման մարմինների ձևավորման սկզբունքների փոփոխություններին առնչվող դրույթին, սույն ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Արտաուսումնական ուսանողական գործունեության կազմակերպման ձևերի և մոդելների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն» թեմայով հետազոտական նախագծերի բաց մրցույթ։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպում է տեղեկատվական հանդիպում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակում հայտարարված Դրամաշնորհային ծրագրով հետաքրքված դիմումատուների համար։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և արտասահմանյան հասարակական կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին և անհատներին, դիմելու «Ճգնաժամի հասցեագրում» մրցութային դրամաշնորհային ծրագրին։
Դրամաշնորհային հնարավորությունը մաս է կազմում Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ԵՀՀ-ի կողմից իրականացվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է գրաֆիկ դիզայների մրցույթ ԵՀՀ-ին ծառայություններ մատուցող անհատների, կազմակերպությունների ցանկը (vendor list) համալրելու համար։
«Գրի վարպետության» դասընթացի նպատակն է զարգացնել հմտություններ, որոնք կօգնեն տեքստը դարձնել կառուցիկ, գրավիչ, «երկխոսող»՝ թոթափելով մասնագիտական խրթինությունը, միաժամանակ խուսափելով պարզունականացումից։
ԵՀՀ-ն հայտարարում է 2021 թվականի՝ բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» մրցույթի թեման. գրախոսությունների մրցույթ՝ «Բռնության մշակույթը Հայաստանում» գրքի վերաբերյալ։