Տեղեկատվական հանդիպում Ճգնաժամի հասցեագրում դրամաշնորհային ծրագրի դիմումատուների համար (հանդիպումն ավարտվել է)

info_Session

«Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում»

Տեղեկատվական հանդիպում Ճգնաժամի հասցեագրում դրամաշնորհային ծրագրի դիմումատուների համար

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպում է տեղեկատվական հանդիպում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակում հայտարարված Դրամաշնորհային ծրագրով հետաքրքված դիմումատուների համար։ Տեղեկատվական հանդիպման նպատակն է համառոտ ներկայացնել «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագիրը, ինչպես նաև հարց ու պատասխանի ձևաչափով պատասխանել դիմումների ներկայացման գործընթացի և ընթացակարգի վերաբերյալ մասնակիցների հարցերին։

Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա ս․թ․հուլիսի 14-ին, ժամը 11։00-14։00-ին։ Գրանցված մասնակիցները կստանան հանդիպման վայրի մանրամասները։

Դրամաշնորհի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության դերակատարներին արդյունավետ դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով նույնականացնելու, գնահատելու և արդյունավետ կերպով հասցեագրելու հետպատերազմյան քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութային և այլ հետևանքներն ու խնդիրները: Դրամաշնորհային ծրագրի դիմումների ներկայացման վերջնաժամկետն է հուլիս 31, 2021։ Դրամաշնորհային ծրագրի, դիմելու կարգի և պահանջների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն հասանելի է այստեղ։

Խնդրում ենք մասնակցության համար գրանցվել մինչև հուլիսի 12-ը։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցությունը հաստատելու համար, խնդրում ենք լրացնել առցանց հայտը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի աշխատակից Մելինե Ավագյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ +374 98 47 74 48 հեռախոսահամարով։