Նկարագիր` Գրաֆիկ դիզայներ
Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր
Աշխատանքի կատարման վայրը՝ Հայաստան, Երևան
Հայտարարությունը բաց է։
Ընդհանուր տեղեկություններ.
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է գրաֆիկ դիզայների մրցույթ ԵՀՀ-ին ծառայություններ մատուցող անհատների, կազմակերպությունների ցանկը (vendor list) համալրելու համար։
Պահանջվող որակավորումներ․
- Գրաֆիկ դիզայնի կամ հարակից այլ ոլորտներում՝ գեղարվեստի, արվեստի տեսության կամ գեղանկարչության բարձրագույն կրթություն կամ համապատասխան փորձ,
- Տպագիր և էլեկտրոնային նյութերի ձևավորման, տեսանյութերի նկարահանման, խմբագրման առնվազն երկու տարվա փորձ,
- Adobe Indesign, Adobe Illustrator, Adobe Photoshop ծրագրերի իմացություն և այդ ծրագրերով վարժ աշխատելու փորձառություն,
- Տպագրական կանոնների և սկզբունքների լավ իմացություն,
- Սեղմ ժամկետներում դինամիկ աշխատելու պատրաստակամություն,
- Թիմում աշխատելու և հեշտ հաղորդակցվելու կարողություն,
- Առաջարկներ լսելու, ընդունելու և առաջարկներ անելու կարողություն,
- Ուշադրություն դետալների հանդեպ և սրտացավ աշխատելու ցանկություն։
Մատուցվող ծառայություններ.
- Ձևավորել ԵՀՀ ծրագրային տարբեր ուղղություններին առնչվող տպագրական և էլեկտրոնային նյութերը համաձայն ԵՀՀ ծրագրային և հաղորդակցության ալգորիթմների և կանոնակարգերի,
- Ձևավորել ԵՀՀ ծրագրային թիմերի կողմից կազմակերպվող դասընթացների, համաժողովների և այլ հանդիպումների տեսանելիությունն ապահովող տպագրական նյութերը,
- Համագործակցել ԵՀՀ հաղորդակցության և ծրագրային թիմերի պատասխանատուների հետ,
- Տպարանի հետ կոորդինացնել ձևավորմանն առնչվող տպագրական հարցերը։
Այլ տեղեկություններ աշխատանքի վերաբերյալ.
Գրաֆիկ դիզայների աշխատանքը գործարքային է, էլեկտրոնային կապով, հիմնականում՝ հեռահար, երբեմն անհրաժեշտություն կլինի հանդիպելու հաղորդակցության պատասխանատուների, տպարանի աշխատակիցների հետ։
Դիմելու կարգը.
- Կենսագրական (CV),
- Մատուցվող ծառայությունների գնառաջարկ՝ մանրամասն բացվածքով,
- Կատարված լավագույն աշխատանքների պորտֆոլիո։
Ուղարկել [email protected] էլ. հասցեին: Նամակի «Subject» բաժնում պետք է նշել անգլերեն տառերով. Graphic Designer_ձեր անուն ազգանունը:
Ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։