Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համար վիզուալ ուղեցույց (brandbook) և մուլտիմեդիա նյութեր արտադրելու նպատակով
հայտեր ներկայացնելու առաջարկ
10 նոյեմբերի 2021 թ.
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (ՍԴ) համար վիզուալ ուղեցույցի (brandbook) և գործունեության վերաբերյալ մուլտիմեդիա նյութեր պատրաստելու նպատակով համագործակցության է հրավիրում մարքեթինգային, գովազդային կամ հարակից ոլորտների կազմակերպությունների։
- Ծառայության նպատակը և նկարագրությունը
2021 թ․ սեպտեմբերին մեկնարկեց ՍԴ հաղորդակցության ռազմավարության և զանգվածային լրատվամիջոցների հետ հարաբերվելու կարողությունների զարգացման ծրագիրը, որն իրականացնում է ԵՀՀ-ն՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։
Ծրագրի նպատակներն են նպաստել ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության աճին, կատարելագործել Բարձր դատարանի հանրային հաղորդակցության ռազմավարությունն ու գործիքները։
Սույն ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, նախատեսվում է Սահմանադրական դատարանի և մասնագիտացված կազմակերպության հետ համագործակցությամբ՝
- Սույն ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, նախատեսվում է Սահմանադրական դատարանի և մասնագիտացված կազմակերպության հետ համագործակցությամբ՝
- ստեղծել ՍԴ վիզուալ ուղեցույցը (brandbook), որը կհամապատասխանի Բարձր դատարանի արդեն գոյություն ունեցող մոտեցումներին ու առկա կազմակերպչական պահանջներին.
- ձևավորել վիզուալ ուղեցույցից բխող հաղորդակցական գործիքներ, այդ թվում.
- սոցիալական մեդիայում ՍԴ հարթակների համար (FB/Twitter/Instagram) նախատեսված հաղորդակցական կաղապարներ (templates).
- ՍԴ առցանց տեղեկագրի համար նախատեսված կաղապարներ (օրինակ՝ MailChimp հարթակում).
- մշակել ՍԴ աշխատանքի մասին պատմող 5 առցանց ուղեցույցների և տեղակագրերի ոճը․
- արտադրել ՍԴ գործառույթների մասին պատմող առնվազն 8 վիզուալ նյութ, որոնք պետք է անդրադառնան հետևյալ թեմաների.
- ՍԴ լիազորություններն ու իրավասությունը
- Ո՞ր դեպքում է կարող ֆիզիկական կամ իրավաբանական անձը դիմել Սահմանադրական դատարան.
- ՍԴ դիմելու կարգը. ինչպիսի՞ պահանջներ են ներկայացվում դիմումին, և ի՞նչ նյութեր են դրան կցվում.
- Ո՞վ կարող է ներկայացնել կողմին Սահմանադրական դատարանում.
- Սահմանադրական դատարանում անհատական դիմում ներկայացնելիս ի՞նչ դրույքաչափով է գանձվում պետական տուրքը: Արդյո՞ք անհատական դիմում ներկայացնելու պարագայում հնարավոր է միջնորդել պետական տուրքի վճարումից ազատելու մասին.
- Ի՞նչ ժամկետներ են նախատեսված Սահմանադրական դատարանում գործերի քննության համար.
- ՍԴ որոշումները և դրանց իրավական հետևանքները.
- ՍԴ միջազգային գործունեություն։
Վիզուալ նյութերի ծավալը չպիտի գերազանցի 1 րոպեն:
2․ Ժամանակացույցը և բյուջեն
Միջոցառում |
Ժամկետ |
Քննարկումներ ՍԴ աշխատակազմի և ԵՀՀ-ի հետ վիզուալ ուղեցույցի ստեղծման վերաբերյալ |
15 դեկտեմբերի 2021 թ. |
Վիզուալ նյութերի սցենարների քննարկում ՍԴ աշխատակազմի և ԵՀՀ հետ, սցենարների հաստատում |
25 դեկտեմբերի 2021 թ. |
Վիզուալ ուղեցույցի առաջին նախագծի ներկայացում |
25 հունվարի 2022 թ. |
Սոցիալական մեդիայի համար նախատեսված և այլ կաղապարների ներկայացում |
10 փետրվարի 2022 թ. |
Վիզուալ նյութերի առաջին նախագծերի ցուցադրություն |
20 փետրվարի 2022 թ. |
Վիզուալ ուղեցույցի վերջնական տարբերակի ներկայացում |
25 փետրվարի 2022 թ. |
Վիզուալ նյութերի վերջնական տարբերակների ներկայացում | 25 մարտի 2022 թ. |
Մրցույթի մասնակցության պարտադիր պայմաններ.
- Մարքեթինգի, գովազդի կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձ և պորտֆոլիո.
- Վիզուալ/մուլտիմեդիա նյութերի արտադրման համապատասխան փորձ.
- Նախագծեր իրականացնելու փորձը կդիտարկվի որպես առավելություն.
- Պետական հաստատությունների և/կամ միջազգային և/կամ ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության դրական փորձը կդիտարկվի որպես մրցակցային առավելություն.
- Սահմանադրական դատարանի գործառույթների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Դիմելու կարգը և ընտրությունը
Մրցույթին ներկայացվող առաջարկի փաթեթը պիտի ընդգրկի.
- Մրցույթին դիմող կազմակերպության համառոտ նկարագիրը և հիմնական աշխատակիցների կենսագրականները (CV).
- Կազմակերպության պորտֆոլիոն` ներառյալ մուլտիմեդիա նյութերը.
- Սույն աշխատանքը կատարելու համառոտ հայտ, որը կպարունակի հետևյալ կետերը.
- Վիզուալ լուծումների առաջարկներ ՍԴ սոցիալական մեդիա հարթակների համար (1-2 տարբերակ).
- ՍԴ մասին պատմող վիզուալ/մուլտիմեդիա նյութի առաջարկություն (ոչ ավելի քան 1800 նիշ).
- Բյուջե:
Առավելություն կտրվի նորարարական մոտեցումներին և առաջարկներին։ Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ վերը նշված փաստաթղթերը ուղարկելով [email protected] էլ. փոստին՝ թեմայի դաշտում նշելով՝ CC_Visibility
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի դեկտեմբերի 3-ն է։
Ընտրված կազմակերպությունները կհրավիրվեն ՍԴ աշխատակազմի և ԵՀՀ ծրագրային պատասխանատուների հետ քննարկման։ Հաղթող կազմակերպությունը կհայտարարվի մինչև ս․թ․ դեկտեմբերի 10-ը։
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ԵՀՀ ծրագրի աշխատակից Դիանա Շահբազյանին (+374 98) 512653 հեռախոսահամարով։