ՀՌԿԿ-Հայաստանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Երևանի պետական համալսարանում հասարակագիտական մասնագիտությունների ուսանողների համար կանցկացնի «Բաց տվյալներն ու հետազոտությունը 0-ից» դասընթացը։ Հետազոտությունների ու գիտության ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ կներկայացնեն հասարակագիտական ոլորտի հետազոտական աշխատանքի հիմունքներն ու կխոսեն տվյալների հասանելիության առանձնահատկություններից։ Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան կուռ պատկերացում հետազոտական աշխատանքի մասին, ստացած գիտելիքը կկիրառեն իրենց ուսման մեջ և կկարողանան կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում։
Դասընթացին կարող են մասնակցել տնտեսագիտության, քաղաքագիտության, հասարակագիտության, հոգեբանության ու լրագրության ֆակուլտետների 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները։ Դասընթացը կազմված կլինի 8 սեսիայից։ Առնվազն 6 սեսիայի մասնակցելու դեպքում ուսանողները կստանան մասնակցության մասին հավաստագիր։
Մասնակցելու համար պետք է լրացնել հայտը մինչև նոյեմբերի 22-ը, ժամը 12:00-ը։ Մասնակիցները կընտրվեն ՀՌԿԿ-Հայաստանի թիմի կողմից և էլ․ հասցեով կտեղեկացվեն արդյունքի մասին՝
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Աշոտ Խաչատրյանի հետ՝ գրելով [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարելով 098072741 հեռախոսահամարով։
***
Դասընթացն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։