Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը

CELoG logo

«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Կոնսորցիումը

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Կոնսորցիումը համախմբում է գործընկեր ՀԿ-ների փորձագիտական ներուժը, ինչպես նաև տարիների ընթացքում և տարբեր ձևաչափերով կուտակած համագործակցության փորձը:

ՀՖՄն՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման ոլորտում գործող առավել հեղինակավոր կազմակերպություններից մեկը, կառաջնորդի ծրագիրը: ՀՖՄ-ն կմշակի տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանն ուղղված  ընթացակարգեր, ռազմավարական և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, կիրականացնի բարեփոխումների դիտարկում և թիրախային համայնքներում կներկայացնի առկա մասնակցային մեխանիզմները:

ՏՀԶԿԿ-ը՝ տարիներ շարունակ ծրագրային ապահովում իրականացնելով ՏԻՄ-երի համար, կշարունակի ծրագրի լրամշակումը և առավել մատչելի կդարձնի ՏԻՄ-երի էլեկտրոնային կառավարման համակարգը:  

ԵՄԱ-ը՝ հանդիսանալով առավել հեղինակավոր մեդիա ՀԿ-ներից մեկը, կբարձրացնի տեղական իքնակառավարման բարեփոխումների մասին ավանդական և նոր ԶԼՄ-ների իմացության աստիճանը և կնպաստի լուսաբանման որակի բարելավմանը:  

«Ասպարեզ» ակումբը՝ զգալի փորձ ունենալով տեղեկատվության ազատության իրավունքի իրացման գործում, ծրագրային գործողությունները կտեղայնացնի Գյումրիում, ինչպես նաև կաշխատի ՏԻՄ-երի հետ, կծանոթացնի ավագանու անդամներին և ակտիվ քաղաքացիներին մասնակցային մեխանիզմների կիրառության հիմնական սկզբունքներին:

ԵՀՀ-ը՝ համայնքների հետ աշխատանքի էական փորձ ունենալով, կիրականացնի ՀԿ-ների կարողությունների զարգացմանը, հանրային իրազեկմանն և քաղաքացիական ցանցերի ակտիվացմանն ուղղված գործողություններ:.

ՀՌԿԿ-ն հանդիսանալով Հայսատանի առաջատար հետազոտական կառույցներից մեկը, կզբաղվի տեղական ինքնակառավարման վերաբերյալ համապարփակ տվյալների հավաքագրմամբ:

Ծրագիրը 

Ծրագրի նպատակներն են՝ ա) կայունացնել և հզորացնել ՏԻ և ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման ընթացքում քաղաքացիների մասնակցությանը և շահերի ներկայացմանն ուղղված  քաղաքացիական հասարակության կարողությունները, բ) ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունները՝ կենտրոնական և տեղական իշխանությունների աշխատանքը և ապակենտրոնացման բարեփոխումների ընթացքը դիտարկելու նպատակով գ) բարձրացնել քաղաքացիների համար ապակենտրոնացման բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվության հասանելիության մակարդակը, և դ) բարելավել քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրը՝ ապակենտրոնացման բարեփոխումներին մասնակցության համատեքստում:

Ծրագրի առանցքային գործողությունները

  • Բացահայտել ՏԻ և ապակենտրնոացման բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալումներն ու ակնկալիքները,
  • Հզորացնել ՏԻՄ-երի և տեղական քաղաքացիական հասաակության կարողությունները,
  • Դիտարկել ՏԻ բարեփոխումների իրականացումը կենտրոնական և տեղական մակարդակներում,
  • Իրականացնել ավանդական և նոր ԶԼՄ-ների ուսուցում ՏԻ խնդիրների լուսաբանման վերաբերյալ,
  • Ներկայացնել ՏԻ և ապակենտրոնացման վերաբերյալ ռազմավարական և օրենսդրական բարեփոխումների առաջարկներ
  • Աջակցել տեղական ինքնկառավարմանը մասնակցությանն ուղղված հանրային նախաձեռնություններին:

Ակնկալվող արդյունքները

  • Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները արդյունավետ կերպով ստանում, քննարկում և ներկայացնում են ապակենտրոնացման բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը:
  • ՔՀԿ-ները ընդգրկում են քաղաքացիներին կենտրոնական և տեղական մակարդակներում թիրախային քաղաքականությունների, հաստատությունների, ծրագրերի և բյուջեների դիտարկման գործընթացում և օգտագործում են համակարգված ու փորձարկված մեթոդներ:
  • ՔՀԿ-ները համագործակցում են կառավարության հետ՝ թիրախային բարեփոխումների դիտարկման գործում:
  • Կոնսորցիումն արտադրում և տարածում է անկախ հետազոտական նյութի վրա հիմնաված բարձրորակ տեղեկատվություն և վերլուծություն:
  • ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները տարածում են բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ քաղաքացիների համար մատչելի ձևաչափով:
  • Ավելանում է համայնքային ՔՀԿ-ների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը համապատասխան օրենսդրական, ինստիտուցիոնալ և հաղորդակցային բարեփոխումների արդյունքում:
Ավելին