Եվրասիա համագործակցություն հիմնադրըամի ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը-ը EVN Report-ի հյուրն է, որտեղ «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության համահիմնադիր Ավնիկ Մելիքյանի հետ քննարկում են «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» նպատակն ու դրույթները։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր գործընկեր կազմակերպությունների հետ միասին ընդգրկվել է Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների նախագիծը համակարգող խորհրդի կազմում։
Գևորգ Տեր-Գաբրիելյանը և Արմեն Հայաստանցին At the crossroads-ի եթերում քննարկում են հայերեն արձակի զարգացումը Խորհրդային շրջանից մինչ օրս, ինչպես նաև վերջինիս ապագան։ Արդյո՞ք համավարակը կփոխի արձակի նկատմամբ ընթերցողի և շուկայի վերաբերմունքը:
Դիտեք ԵՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Սարհատ Պետրոսյանի հարցազրույցը քաղաքաշինական ոլորտի խնդիրների վերաբերյալ։
ԵՀՀ ծրագրերի տնօրեն, արևելագետ Միքայել Հովհաննիսյանը Արևիկ ռադիոյի հյուրն էր։ Զրուցի ժամանակ քննարկել են հեռավար կրթության կազմակերպման խնդիրները՝ կրթության այս ձևը դիտարկելով ոչ թե որպես սովորական կրթության կցորդ, այլ ինքնաբավ, ինքնուրույն համակարգ, իսկ հեռավար կրթության կազմակերպման ներկա գործընթացը՝ մեծ փորձարկում, որից պետք է դասեր քաղել:
Կորոնավիրուսային նոր հիվանդության տարածումից շատ ավելի վաղ Հայաստան հասան դրա վերաբերյալ դավադրության տեսությունները։ Տեղեկատվական հոսքերը, ապատեղեկատվությունը և մարդկային հոգեբանության որոշ առանձնահատկություններ ոմանց հաճախ ստիպում են դավադրություններ փնտրել տեղի ունեցող ցանկացած իրադարձությունում։ Օգտվելով այս հանգամանքներից՝ շահագրգիռ որոշ խմբեր օգտագործում են տեղեկատվությունը հասարակության մեջ խուճապ տարածելու համար։
Media.am հարթակի «Էնցիկլոմեդիայի» 21-րդ էպիզոդի հյուրն է ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և գիտական լրագրող Ռուբինա Դավթյանը։