Գևորգ Տեր-Գաբրիելյանը բանախոսություն վարեց «Մտագործունեություն և տեքստ» թեմայով Ռեստարտի անդամների համար
Մարտի 26-ին Ռեստարտի #REducation բանախոսությունների շարքի շրջանականում ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը «Մտագործունեություն և տեքստ» թեմայով բանախոսություն վարեց։
Քննարկման ընթացքում խոսվեց տեքստի ու դրանում առկա ու արտացոլվող արժեքների մասին, ինչպես նաև տեքստի ընթերցման ընթացքում կարևոր նշանակություն ունեցող դրա տված արժեքների ու իմաստի կարճ ձևակերպումը։ Խոսվեց նաև գործողությունների, կոմունիկացիայի և մաքուր մտքի և այդ պրոյեկցիայով երևույթները դատելու մասին։