Դասընթաց գենդերային հարցերով զբաղվող ՔՀԿ-ների համար
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
հրավիրում են
Գենդերային հարցերով զբաղվող և այդ ոլորտում Շիրակի, Լոռիի և Տավուշի մարզերում աշխատող ՔՀԿ-ներին մասնակցել
կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի
Հոկտեմբեր 11-13, 2019 թ.
Դասընթացը նախատեսված է քաղաքացիական հասարակության Շիրակի, Լոռիի և Տավուշի մարզերի այն կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը, որոնց գործունեության ոլորտում գենդերային հավասարության դրույթների լուսաբանումը, կանանց հզորացման հիմնահարցերը զգալի նշանակություն ունեն։ Կարող են մասնակցել նշված ՔՀԿ–ների ներկայացուցիչները՝ ղեկավարներ և ծրագրի համակարգողներ։
ՔՀԿ-ներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գենդերային քաղաքականությունը, այդ ուղղությամբ իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները: Դասընթացի ժամանակ կխոսվի ՀՀ-ում հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց և տղամարդկանց մասնակցության համեմատական բնութագրի ու դինամիկայի, այդ գործընթացներին կանանց լիարժեք մասնակցությանը նպաստող կամ խոչընդոտող սոցիալական, տնտեսական, քաղաքական, կրթական, բարոյահոգեբանական և այլ գործոնների մասին։
Կքննարկվեն Հայաստանի Հանրապետությունում գենդերային հիմնահարցերը, դրանց լուծմանն ուղղված ռազմավարությունները, մեթոդները: Կներկայացվեն գործնական օրինակներ. ինչպես ինտեգրել գենդերին վերաբերող հարցերը ծրագրային գործունեության մեջ, ինպես նաև կանանց մասնակցայնության հզորացման լավագույն միջազգային փորձի օրինակներ։
Դիմորդները պետք է՝
- լինեն Շիրակի, Լոռիի և Տավուշի մարզերի գրանցված ՔՀԿ-ների ներկայացուցիչներ,
- հասկանան կազմակերպության կարիքները կարողությունների զարգացման համար և մոտիվացված լինեն այդ կարիքները լրացնելու համար:
Ինչպես դիմել՝
Դիմումի ձևը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]
Նամակի առարկան պետք է նշել՝ “Gender CSOs Training”_(ձեր կազմակերպության անվանումը անգլերենով կամ լատինատառ):
Փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. հոկտեմբերի 6-ը:
Տեխնիկական տեղեկատվություն
- Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 20 մասնակից: Մասնակիցները կընտրվեն ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատակիցների կողմից:
- Դասընթացին մասնակցությունը անվճար է։
- Կազմակերպիչները կփոխհատուցեն նշված մարզերից ընտրված մասնակիցների տրանսպորտային, սննդի ու կացության ծախսերը։
- Դասընթացը կանցկացվի անգլերեն լեզվով, որը կուղեկցվի թարգմանությամբ:
- Նախնական ընտրված դիմորդները կտեղեկացվեն դասընթացի անցկացման վայրի և այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ։
- Նախնական ընտրված դիմորդները պետք է կարողանան մասնակցել սեմինարի երեք օրերին:
- Նախնական ընտրված դիմորդները պետք է համաձայնվեն մասնակցել սեմինարի գիտելիքների նախնական և հետդասընթացային գնահատումներին:
Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար` Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`
- Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
- Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
- Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
- Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
- Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
- Together4armenia առցանց հարթակի զարգացում:
Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.