Արվեստ և մշակույթ՝ ֆոնդհայթայթման ու բիզնես մոդելների նոր տարբերակներ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU Armenia) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը համատեղ կազմակերպել են եռօրյա դասընթաց մշակույթի կամ արվեստի բնագավառում աշխատող ՔՀԿ-ների համար:
Այս մի քանի օրերի ընթացքում մասնակիցները ծանոթանում են արվեստի և մշակույթի կայուն կառավարման սկզբունքներին, նոր բիզնես մոդելների, բրենդավորման և արվեստի հաստատությունների ֆոնդհայթայթման հմտություններին:
Դասընթացը վարում է հրավիրված մասնագետ Volodymyr Vorobeyը: Նա մասնակիցներին ներկայացնում է արվեստի հաստատությունների կառավարման տեսական և գործնական մոտեցումները, միասին փորձում են հասկանալ, թե ինչպես պետք է ստեղծվի բովանդակությունը, ֆոնդահայթայթման և բիզնեսի նոր ձևեր բացահայտել:
Դասընթացը Եվրոպական միության (European Union in Armenia) կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ (Bridge for CSOs) ծրագրի մի մասն է: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: