ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհ (փակված է)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում հրավիրում է Հայաստանի հասարակական կազմակերպություններին մասնակցելու «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրին։
Դրամաշնորհները կտրամադրվեն երկու ուղղություններով.
ա) ՀԿ-ների կազմակերպական զարգացման` առանձին ՔՀԿ-ների կայունության ռազմավարությունների իրագործման նպատակով,
բ) ՔՀԿ ոլորտի զարգացման` ՔՀԿ-ների կայունությանը նպաստող միջոցների, ռեսուրսների կամ միջավայրի ձևավորման նպատակով։
- Ուղղություն 1. Կազմակերպական զարգացման դրամաշնորհներ առանձին ՔՀԿ-ների կայունությանը նպաստող կազմակերպական կարողությունների զարգացման համար։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն. 2 500 000 – 3 000 000 ՀՀ դրամ։
- Ուղղություն 2. ՔՀԿ ոլորտի զարգացման դրամաշնորհներ ամբողջ ՔՀԿ սեկտորի համար կարևոր խնդիրների լուծման և ՔՀԿ-ների խմբերի ու ցանցերի զարգացմանը նպաստող համակարգերի, գործիքների ստեղծման։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն. 2 500 000 – 7 000 000 ՀՀ դրամ:
Դրամաշնորհի հիմնական պայմանները.
- Դիմումների ներկայացման վերջնաժամկետը – 2017 թ., հոկտեմբերի 2-ը
- Բյուջեն ուղղություն 1 – 2 500 000 –3 000 000 ՀՀ դրամ, ուղղություն 2 – 2 500 000 – 7 000 000 ՀՀ դրամ
- Ծրագրի տևողությունը մինչև 9 ամիս
- Ծրագրի իրականացման ժամանակամիջոցը մինչև 2018 թ.-ի նոյեմբերի 30-ը։
Դրամաշնորհի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այստեղ
Դրամաշնորհային հայտի փաթեթը կարող եք ներբեռնել այս հղումով – հավելված 1
Դրամաշնորհայի բյուջեի ձևը կարող եք ներբեռնել այս հղումով – հավելված 2
Ձեր հարցերը կարող եք ուղղել «ՀԿ Դեպո» ծրագրի աշխատակիցներ Վազգեն Կարապետյանին` [email protected], կամ 091-43-88-38 հեռախոսահամարով, կամ Գայանե Մկրտչյանին [email protected] էլ. փոստով կամ 095-25-15-68 հեռախոսահամարով։
– Երևանում ԵՀՀ գրասենյակում (Ազատության պող. 1/21, բն. 23, քարտեզ) սեպտեմբերի 8-ին, ժամը 14.00-ինկկայանա տեղեկատվական հանդիպում առաջին ուղղության՝ Կազմակերպական զարգացման դրամաշնորհներ առանձին ՔՀԿ-ների կայունությանը նպաստող կազմակերպական կարողությունների զարգացման համար դիմող ՔՀԿ ներկայացուցիչների հետ, իսկ սեպտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին երկրորդ ուղղության՝ ՔՀԿ ոլորտի զարգացման դրամաշնորհներ ամբողջ ՔՀԿ սեկտորի կարևոր խնդիրների լուծման և ՔՀԿ-ների խմբերի ու ցանցերի զարգացմանը նպաստող համակարգերի, գործիքների ստեղծման համար դիմող ՔՀԿ ներկայացուցիչների հետ։
Մասնակցությունը հաստատելու համար ՔՀԿ-ները կարող են գրանցվել գրելով՝ հետևյալ էլ: փոստին [email protected]
«ՀԿ Դեպո» ծրագրի աշխատակազմը սիրով սպասում է Ձեր հայտերին։
Հաջողություն ենք մաղթում։