Քննադատական մտածողության դպրոցի մասնակցության հրավեր (փակված է)

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 16-ից 18-ը ԵՀՀ գրասենյակում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության ուսուցումը, մեդիագրագիտության հիմունքները և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը։

Մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորել տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման հմտություններ։ Դասընթացը կանդրադառնա Հայաստանի ռեֆորմների ծրագրին, հատկապես սոցիալական, հակակոռուպցիոն, տեղական ինքնակառավարման և մարդու իրավունքների ասպարեզներում: Դասընթացն ընդգրկում է սեմինարներ, ինտերակտիվ քննարկումներ և գործնական աշխատանք. պարապմունքները կիրականացվեն ոլորտի առաջատար մասնագետների կողմից։

Դպրոցի նպատակն է 

  • Նպաստել մեդիագրագիտության, քննադատական մտածողության զարգացմանը, վերլուծական հմտությունների ձևավորմանը՝ ավելի գիտակից մեդիա ապառող և գրագետ մեդիա արտադրող դառնալու համար։
  • Ծանոթացնել մեդիա դաշտում գոյություն ունեցող քարոզչական/մանիպուլյացիոն հնարքներին, լսարանի վրա դրանց ունեցած ազդեցությանը և դրա վտանգներին։
  • Տրամադրել համապատասխան գիտելիքներ լրատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար։
  • Ծանոթացնել կոնֆլիկտների ուսումնասիրության մեթոդաբանությանը և կոնֆլիկտների լուսաբանման սկզբունքներին։

Դիմելու կարգը

Մասնակցել ցանկացողները (18-30 տարեկան) պիտի մինչև ս.թմարտի 8-ն ուղարկեն ինքնակենսագրական (CV) Կարմեն Առաքելյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց. Անուն Ազգանուն» և լրացնել առցանց հայտը:

Մասնակցության պայմանները

Մասնակցությունը դասընթացին անվճար է, մարզերից և Լեռնային Ղարաբաղից ժամանող մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:

***

Այս դպրոցն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը  համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը: Դպրոցը համաֆինանսավորվում է «Կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով խաղաղարարության ամրապնդումը» ծրագրի կողմից, որն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը` Եվրոպական միության աջակցությամբ։

Ավելին